Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «կամ փոխհատուցման վճարները» բառերը, իսկ «ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երեւան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.».
2) 23-րդ եւ 24-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար.
24) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար.».
3) լրացնել նոր 25-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«25) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) 1-ին մասից հանել «, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ» բառերը եւ կետադրական նշանը.
2) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում՝
ա. 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երեւան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար դրամ.».
բ. 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային եւ ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.».
գ. լրացնել նոր 24-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«24) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ տաս հազար դրամից մինչեւ տասնհինգ հազար դրամ՝ յուրաքանչյուր սարքի համար:».
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել մինչեւ 3.0 անգամ, իսկ Երեւան քաղաքում՝ մինչեւ 7.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի:».
3) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) 1-ին մասից հանել «, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ» բառերը եւ կետադրական նշանը.
2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածից հանել «փոխհատուցման վճար» եւ «փոխհատուցման վճարի չափով» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) վերնագրում եւ 1-ին մասում «Տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի եւ (կամ) ավել վճարված գումարները» բառերը փոխարինել «Տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի վճարված գումարները» բառերով.
2) լրացնել նոր 2.1-ին մաս.
«2.1. Տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով կարող են սահմանվել նաեւ տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի վճարված գումարները վերադարձնելու այլ հիմքեր:».
3) 3-րդ մասում լրացնել նոր նախադասություն. «Տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով տեղական տուրքերի եւ վճարների վճարված գումարի վերադարձման այլ հիմքեր նախատեսված լինելու դեպքում գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել նաեւ տվյալ օրենքներով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում դրանք շարունակում են գործել որպես ընթացիկ՝ հաջորդ տարիների համար տվյալ համայնքում սահմանված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտեր: