Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝
1) 5-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի
3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, իսկ համայնքի ղեկավարի դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:».
2) 6-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Համայնքային վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց համար օրենքով կարող են սահմանվել նաեւ այլ պահանջներ:».
3) 8-րդ հոդվածի 10-րդ մասում «Հանրապետության նախագահը եւ վարչապետը» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը, վարչապետը եւ Երեւանի քաղաքապետը» բառերով.
4) 34-րդ հոդվածում «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների» բառերը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարների» բառերով, «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի» բառերը փոխարինել «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի» բառերով, իսկ «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը» բառերը՝ «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարը սույն օրենքի ուժով համարվում է համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավար՝ առանց պաշտոնից ազատման: