Հոդված 1. «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի ամբողջ տեքստում «աշխատակազմի քարտուղար» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարը սույն օրենքի ուժով համարվում է համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավար՝ առանց պաշտոնից ազատման: