ՀՈԴՎԱԾ 1. Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման մասին օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից հետո ավելացնել երկու նոր պարբերություններ`
Արցախյան եւ հայրենակցական մեծ պատերազմի վետերանները օգտվում են տարեկան երկու անգամ անվճար բժշկական զննում անցնելու եւ տարվա ընթացքում մեկ անգամ 20 օր տեւողությամբ հանրապետության առողջարաններում անվճար բուժում ստանալու արտոնությունից:
Արցախյան ազատամարտիկների երեխաների համար, միչեւ չափահաս դառնալը ստանում են անվճար բուժ սպասարկում:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում առաջարկվող լրացումները գտնում ենք խիստ անհրաժեշտ, քանի որ մեր հանդիպումները բազմաթիվ ազատամարտիկների հետ, ինչպես նաեւ նրանց կողմից ուղղված նամակները հիմք են տալիս այս նախագծի ներկայացման անհրաժեշտությանը: Խնդիրը գոյություն ունի եւ մենք կարծում ենք, որ այն պետք է կարգավորվի մեր կողմից առաջարկվող նախագծի ընդունմամբ: