Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝
1) 179-րդ հոդվածում՝
ա. 1-ին մասում «սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված կարգով» բառերով.
բ. լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական եւ այլ թափոնները համայնքն իրավունք ունի տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք)՝ այդ մասին անհապաղ հայտնելով ոստիկանություն: Եթե հատուկ տարածք տեղափոխված սույն մասում նշված գույքի մասին ոստիկանություն հայտնելու պահից հետո` վեց ամսվա ընթացքում, գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարել ոստիկանություն կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին, այն դառնում է համայնքի սեփականություն:».
2) 188-րդ հոդվածի 3-րդ մասում՝
ա. 1-ին պարբերությունում՝ «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները» բառերը փոխարինել «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները» բառերով.
բ. 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված եւ չօրինականացված ինքնակամ շինությունները կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված եւ չօրինականացված հատվածները, այդ թվում՝ բազմաբնակարան եւ ստորաբաժանված շենքերում, բացառությամբ՝ բազմաբնակարան եւ ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված եւ չօրինականացված ինքնակամ շինությունները համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի ներկայացրած գրավոր պահանջի դեպքում, ենթակա են քանդման (ապամոնտաժման) եւ նախկին վիճակի վերականգնման` սեփականատիրոջ կողմից, իր միջոցների հաշվին՝ պահանջը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե ներկայացված պահանջով այլ՝ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:».
3) 205-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 207-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.
4) 208-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 208. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելու հետեւանքները
1. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա գտնվող շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դատարանի վճռի հիման վրա համարժեք փոխհատուցմամբ անցնում է հողամասի սեփականատիրոջը, եթե այլ բան նախատեսված չէ հողամասի սեփականատիրոջ եւ հողօգտագործողի միջեւ կնքված պայմանագրով: Սույն հոդվածի իմաստով համարժեք փոխհատուցում է համարվում հողամասի վրա գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը:
2. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա գտնվող շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի նկատմամբ հողամասի սեփականատիրոջ սեփականության իրավունքը ծագում է վճռից ծագող իրավունքների պետական գրանցման պահից: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը եւ սահմանված փոխհատուցման գումարը վճարելու վերաբերյալ ապացույցը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում