Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-875-12.05.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-23-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 1-ին հոդվածում «պաշտոնի նշանակելու» բառերը փոխարինել «պաշտոնում ընտրելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2 . Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդու իրավունքների պաշտպանն (այսուհետ՝ Պաշտպան)  անկախ եւ անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապեu բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային Ժողովի պատգամա՟վորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից:

Պաշտոնը ստանձնելիս Պաշտպանը տալիս է հետեւյալ երդումը.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության եւ արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ջանասիրությամբ»:

3. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե  Պաշտպանի  ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է,  ապա իր ընտրության  հաջորդ օրը:

4. Պաշտպանի հերթական ընտրությունները անցկացվում  են Պաշպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.

«3. Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում եւ բողոքարկման ենթակա չեն:»:

ՀՈԴՎԱԾ 5.  Օրենքի 6-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 6. ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է նրա երդմանը հաջորդող  վեցերորդ տարվա նույն օրը:

2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն, եթե՝

1)  Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.

2)  նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն.

3) նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.

4) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5)  նա մահացել է։

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում  Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:

4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում, Պաշտպանի  ընտրությունները  անցակացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝  1 ամսվա ընթացքում:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նա կարող է տեղեկություններ պահանջել դատարաններից` կապված սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, 12-րդ հոդվածի 1 կետի 5-րդ  ենթակետի եւ 17-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների  կիրառելիության ապահովման հետ:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները եւ այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ ազատությունների խախտման մասին, ինչպես նաեւ այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում։»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.  Պաշտպանն իրավասու է՝ », այնուհետեւ` ըստ տեքստի:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.

«6) օրենքով նախատեսված հիմքերով բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր:»:

ՀՈԴՎԱԾ  10. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 19. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց Ազգային ժողովի համաձայնության: Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել 2-րդ եւ 3-րդ նախադասությունները։

ՀՈԴՎԱԾ 13 . Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

1. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի դրանց բնականոն գործունեությունը:

2. Պաշտպանը եւ նրա աշխատակազմը պետական բյուջեից ֆինանսավորվում են առանձին տողով:

3. Պաշտպանը Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազորված պետական մարմնին է ներկայացնում պաշտպանի եւ նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշվի նախագիծը):

4. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը եւ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պաշտպանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի եւ դրա դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառված ցուցանիշների գծով պաշտպանի եւ կառավարության միջեւ չհամաձայնեցված տարբերության առկայության դեպքում կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում այդ տարբերության հիմնավորումը:

5. Հայաստանի Հանրապետության  պետական ֆինանսների կառավարման լիազորված պետական մարմին ներկայացված պաշտպանի եւ նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակը առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

6. Պաշտպանն ինքնուրույն է մշակում եւ իրագործում իրեն վերապահված միջոցների ծախսման հաշվարկը:

7. Ֆինանսական եւ բյուջետային հաշվետվությունները պաշտպանը ներկայացնում է համապատասխանաբար սույն օրենքի 17-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «փորձագիտական խորհուրդ» բառերը փոխարինել «փորձագիտական խորհուրդներ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: