Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասում «օգտվում են» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«պետական, հանրային եւ հավատարմագրված ոչ պետական մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:».
2) 5-րդ, 6-րդ եւ 8-րդ մասերում «նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին» բառերը փոխարինել «եւ հանրային» բառերով.
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«9. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական եւ հանրային մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ուսումնառության արդյունքներն առանց վերահանձնելու ձեռք բերելու դեպքում ստանում են մասնակի կրթաթոշակ՝ ֆունկցիոնալության ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու անհրաժեշտությունը առաջացել է 2024 թ. մայիս 22-ին ընդունված «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի (այսուհետեւ՝ ՄԿՈՒ օրենք) դրույթների ներդման եւ ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքների ընթացքում նկատելի դարձած, շահառուների բարձրացրած խնդիրները, ինչպես նաեւ կրթության ոլորտի ֆինանսավորման քաղաքականության մոտեցումները ամրագրելու նպատակով: Օրենքի ընդունմամբ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում հիմնավորապես վերանայվելու եւ մշակվելու էին էականոր նոր ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերում էին ոչ միայն իրավահարաբերություններին եւ կառուցակարգերին, այլ կրթության կազմակերպմանն ու մեթոդաբանությանը: Դրանով պայմանավորված մեծ էր փաստաթղթերի միջեւ փոխկապակցվածությունն ու փոխլրացումը, որը ընդգրկում էր մինչ այդ գործող հարաբերությունների ու մեթոդների ամբողջ ծավալի անցումը ապահովելու խնդիրը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
Օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները վերաբերում են հիմնական 4 ուղղությունների.
1) ՄԿՈՒ կրթական ծրագրերի եւ որակավորումների լիցենզավորման պահանջների հստակեցումը եւ նոր պայմաններով պայմանավորված աստիճանական անցման նախապայմանի սահմանումը.
ՄԿՈՒ օրենքով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու մեկ լիցենզիայի փոխարեն նախատեսել երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրում, իսկ հետագայում տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման ծրագրի իրականացման լիցենզիայի տրամադրում: Դրանով տարանջատվել է ընդհանրապես մասնագիտական կրթության արհետագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում ծրագիր իրականացնելու պահանջները եւ կոնկրետ որակավորման ծրագիր իրականացնելու պահանջները:
Օրենդրական նախաձեռնությամբ հստակեցվել են մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ՄԿՈՒ օրենքի 11-րդ հոդվածում 3-րդ մասի 4-րդ կետում, որպես կրթական ծրագրի իրականացման իրավունքի նախապայման սահմանված՝ ՄՈՒՀ-ի հինգ տարվա զարգացման ռազմավարական ծրագրի առկայությունը կոնկրետացվել եւ փոխվել է «ՄՈՒՀ-ի զարգացման հայեցակարգի առկայությունը, որում հիմնավորվում է կրթական ծրագրի տվյալ մակարդակի ներդման նպատակը եւ գործողությունները.»: Իսկ 5-րդ կետում որոշակիացվել է մասնավոր եւ հանրային ՄՈՒՀ-երի կողմից ուսանողների ֆինանսական աջակցություն տրամադրել պարտավորության հարցը՝ սահմանելով «ուսանողների առնվազն 5 տոկոսին» աջակցելու պահանջը:
Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվել է երկաստիճան լիցենզավորման անցումային դրույթների իրագործման հարցը, քանի որ ըստ ՄԿՈՒ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի» 2-րդ հոդվածի 2-րդ կետը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր որակավորման լիցենզիային ներկայացվող պարտադիր պահանջ է սահմանված համապատասխան կրթական ծրագրի մակարդակի որակավորումն (ուղղվածությունը) ապահովող ուսումնամեթոդական փաթեթի առկայությունը (ուսումնական մոդուլները, ուսումնական պլանները, ծրագրի իրականացման ձեւը): Նշված ուսումնամեթոդական փաթեթի համար ներկայումս դեռեւս հիմք է ընդունվում մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչը եւ մոդուլային ծրագիրը, իսկ ՄԿՈՒ օրենքով աստիճանաբար անցում է կատարվելու ոլորտային որակավորումների շրջանակին (ՈՈՇ) եւ դրանց հիմնա վրա ԿԳՄՍՄՆ սահմանած որակավորումների շրջանակային նկարագրերին (ՈՇՆ): Այսինքն կրթական չափորոշիչներից համապատասխան ՈՇՆ անցումը տեղի է ունենալու աստիճանաբար: Օրինակ 2026 թվականին պլանավորված է առնվազն 10 ոլորտի որակավորման շրջանակի եւ դրանց նկարագրերի սահմանում: ՄԿՈՒ օրենքում այս անցումը հստակ չէր սահմանված, ինչն առաջ է բերում մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացի դադարեցման:
«Լիցենզավորման մասին» օրենքի անցումային դրույթներում առաջարկող լրացումը հնարավրոություն կտա հստակեցնել լիցենզավորման աստիճանական անցումը: Մասնավորապես՝ Լիցենզավորման օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդվող, «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված արհետագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը: Մինչ այդ լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք է ընդունվում նախնական մասնագիտական (արհետավործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը եւ համապատասխան մեթոդական փաթեթը:»:
Մինչեւ աստիճանաբար ներդվող, «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված արհետագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը, լիցենզավորումը պետք է իրականացվի նախնական մասնագիտական (արհետավործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով, ուստի պետք է «Պետական տուրքի մասին» օրենքում ամրագրել տվյալ կրթական ծրագրերով պետական տուրքի վճարման համապատասխան դրույքաչափեր:
Քանի որ, հանրակրթության բնագավառի լիցենզավորման գործընթացում երկաստիճան համակարգի (համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրում, իսկ հետագայում տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման ծրագրի իրականացման լիցենզիայի տրամադրում) անցում նախատեսված չէ, ուստի անհրաժեշտություն է առաջացել «Կրթության մասին» օրենքով առանձնացնել հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն կրթության լիցենզավորման պահանջը:
2) Օրենքի նախագծերով կարգավորվող երկրորդ ուղղությունը վերաբերում է ՄԿՈՒ ոլորտում ֆինանսավորման քաղաքականությանը: Ներկայում դրանք տարանջատվում են սոցիալական խմբերի ներկայացուցիչների կրթության ընդգրկվածությանն աջակցելու եւ գերակա ոլորտներում որակավորված մասնագետների պատրաստելու նպատակին:
Ներկայումս մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտ) որակավորներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան տրամադրվում է ֆինանսավորում: Սակայն այս դրույթը նոր օրենքում չի սահմանվել: ՄԿՈՒ օրենքի 18-րդ հոդվածում լրացում կատարելով կոնկրետացվել է Կառավարությանը վերապահված նշված լիազորությունը:
Լրացում է կատարվել նաեւ «լրիվ կամ մասնակի» կրթաթոշակ կամ ծախսերի փոխհատուցում եզրույթներում՝ «լրիվ» բառի կողքը լրացնելով «(ամբողջական)» բառը, քանի որ կրթության ոլորտի ֆինանսավորման տարբեր ակտերում կիրառվում է երկու տերմինն էլ: Հետագա երկիմաստությունից խուսափելու համար երկու տերմինն էլ նույնականացվել է:
ՄԿՈՒ օրենքով, որպես կրթության առանձին ձեւ հանվել է առկա եւ հեռակա ձեւերը: Բացի դրանից «նախնական մասնագիտական (արհետագործական)« եւ «միջին մասնագիտական» եզրույթները փոխվել են «մասնագիտական կրթություն» եզրույթի: Դրանով պայմանավորված օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հաշմանդամություն ունեցող անձնաց իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածում եւ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածում:
3) Օրենքի նախագծով կարգավորվող երրորդ ուղղությունը հստակություն է մտցնում ՄԿՈՒ համակարգում ներառական կրթության ներդման ու մանակավարժահոգեբանական եւ այլ ծառայությունների կազակերպման հարաբերություններում: ՄԿՈՒ օրենքում այդ հարաբերությունները նույնականածցվել էին «Հանրակրթության մասին» օրենքի կարագավորումների հետ: Սակայն հաշվի առնելով ՄԿՈՒ ոլորտի առանձնահատկությունները անհրաժեշտություն է սահմանել առանձին կարգավորում: Այդ նպատակով 15-րդ եւ 19-րդ հոդվածներում լրացվել է, որ «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:
4) Օրենսդրական փոփոխությամբ հստակեցվել է նաեւ հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթության որակավորումներով կրթություն ստացող շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ շնորհելու հարցը: Համաձայն առաջարկվող լրացման «Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակներում որոշակի որակավորման ծրագիրը սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում, շնորհվում է նաեւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի որակավորում եւ տրվում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ավարտական փաստաթուղթ՝ առանձին կամ միասնական փաստաթղթով:
Հստակեցվել է նաեւ տարբեր պատճառներով մասնագիտական կրթությունը անավարտ թողած եւ հանրակրթական պարատադիր կրթության ծրագրում ընդգրկվելու իրավունքի հարցը՝ դրա որոշումը կայացնելու իրավունքը թողնելով ուսանողին:
5) Եվ վերջապես, լրամշակվել է ՄԿՈՒ համակարգի մանակավարժական աշխատողների ատեստավորման եւ տարակարգի շնորհման, հավելավճարի սահմանաման եւ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու հարցերը՝ հաշվի առնելով հանրակրթության եւ ՄԿՈՒ համակարգում ընթացող գործընծթացները:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող փոփոխություններով՝
Օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ իր ստորաբաժանումների ընդգրկվածությամբ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապահովվի Կրթության զարգացման 2030 թվական ռազմավարությունը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում