Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13375-21.04.2026-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում լրացնել  8.5.1.3-րդ եւ 8.5.2.4-րդ ենթակետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«8.5.1.3 նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար (մինչ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդվող, «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված արհետագործական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը)
բազային տուրքի
30-ապատիկի չափով
«8.5.2.4 միջին կրթական ծրագրի իրականացման համար (մինչ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդվող, «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը)»:
բազային տուրքի
150-ապատիկի չափով

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: