Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի 21-րդ հոդվածում
1) 3.1-ին մասում «եւ պայմանները» բառերը փոխարինել «, պայմանները եւ գործունեության նվազագույն չափորոշիչները» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.3-րդ մաս՝
«3.3. Անկախ կյանքի կենտրոն անկախ կյանքի ծառայությունը կարող է տրամադրել միայն տվյալ ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազոր մարմնում հավաստագրելու դեպքում: Անկախ կյանքի ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը եւ պայմանները, հավաստագրի կասեցման, դադարեցման, վերաձեւակերպման հիմքերն ու կարգը, ինչպես նաեւ հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Անկախ կյանքի կենտրոնի գործունեության նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 18 ամսվա ընթացքում, համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, ենթակա են հավաստագրման: Սույն մասով նշված հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ներկայացնել անկախ կյանքի կենտրոնի գործունեության նվազագույն բոլոր չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 14 ամսվա ընթացքում:
Հոդված 3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտ ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում