Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13394-22.04.2026-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀՕ-427-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածով լրացվող 169.35-րդ հոդվածի

1) վերնագրում «ծառայությունների» բառից հետո լրացնել «կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեության» բառերը.

2) 1-ին մասում «կողմից» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ անկախ կյանքի կենտրոնի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածով լրացվող  169.36-րդ հոդվածի

1) վերնագրում «մատուցելը» բառից հետո լրացնել «կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեություն իրականացնելը» բառերը.

2) 1-ին մասում «առանց» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցելն» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 14-ից: