Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 332.1 եւ 332.2 հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 332.1. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
Պաշտոնատար անձի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչնդոտելու նպատակով նրա գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի եկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով մեկից երեք ամիս ժամանակով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամանակով:
ՀՈԴՎԱԾ 332.2. Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը
Մարդու իրավունքների պաշտպանին՝ կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը, կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից երկու տարի ժամանակով, կամ կալանքով երկուսից երեք ամիս ժամանակով:»: