Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13453-27.04.2026-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «տեղեկանք» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վկայական» բառով՝ բացառությամբ Օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 3-րդ հոդվածի 15-րդ պարբերության, Օրենքի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ հոդվածի 4-րդ մասի եւ Օրենքի 18-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվող 3-րդ հոդվածի 1-ին մասի տասնչորսերորդ պարբերությունից հանել «կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածով փոփոխվող 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը «ստանալու» բառից հետո լրացնել «վարչական վարույթ իրականացնելու» բառերով .

2) Երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն եւ նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող վկայական տալու վարչական վարույթ իրականացնելու եւ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաեւ առցանց:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածով փոփոխվող 14-րդ հոդվածի 3-րդ մասում «, ներառյալ՝» բառերը փոխարինել «եւ» բառով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածով փոփոխվող 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «կացության քարտ տրամադրելը,» բառերը.

2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը: