Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (6 դեկտեմբերի 1985 թվականի)`
ա) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 2068 -րդ հոդված.
«Հոդված 2068 . Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը չպատասխանելըկամ պահանջվող նյութերը չտրամադրելը
Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:».
բ) 223-րդ հոդվածի առաջին մասը «2067
» թվից հետո լրացնել «, 2068
» թվով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: