Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասից, 16-րդ հոդվածի 2-րդ մասից, 7-րդ գլխի վերնագրից հանել «շահագրգիռ» բառը, իսկ 28-րդ հոդվածի վերնագրում «Շահագրգիռ հանրության» բառերը փոխարինել «Հանրության» բառով եւ 1-ին մասում «Շահագրգիռ հանրությունն» բառերը փոխարինել «Հանրությունն» բառով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը լրացնել նոր 17.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«17.1) հանրություն՝ մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ պրակտիկային համապատասխան՝ դրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը.»
2) 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18) շահագրգիռ հանրություն՝ հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով անմիջական կամ հավանական ազդեցություն կրող կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրություն.»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«12) սույն oրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փորձաքննության գործընթացում հանրության ծանուցման եւ շահագրգիռ հանրության մասնակցության հնարավորության ապահովումը.»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի՝
ա. 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«ա. կայանքներ, որտեղ օգտագործվում են քիմիական կամ կենսաբանական պրոցեսներ հիմնական դեղագործական արտադրատեսակների արտադրության համար».
բ. 6-րդ կետի «գ» ենթակետում «փոխանցման» բառը փոխարինել «հեռացման» բառով.
գ. 7-րդ կետի «գ» ենթակետում «մեծությունը» բառը փոխարինել «սահմանային չափը կամ արժեքը» բառով, իսկ «դ» ենթակետում «ավելի» բառից հետո լրացնել «հալեցման արտադրության հզորությամբ» բառերով.
դ. 7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«զ. ասբեստի արդյունահանման, ասբեստի եւ ասբեստ պարունակող արտադրանքների մշակման եւ փոխակերպման, ասբեստացեմենտային արտադրանքի համար նախատեսված կառույցներ՝ տարեկան ավելի քան 20000 մետր-տոննա պատրաստի արտադրանք, շփման նյութերի համար՝ տարեկան ավելի քան 50 մետր-տոննա պատրաստի արտադրանք, եւ ասբեստի այլ օգտագործումների համար՝ տարեկան ավելի քան 200 մետր-տոննա ծավալով.».
ե. 9-րդ կետի «բ» ենթակետում «20» թիվը փոխարինել «10» թվով.
զ. 11-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով.
է. 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.
«զ. առեւտրային նավահանգիստներ, ինչպես նաեւ ներքին ջրային ուղիներ եւ ներքին նավագնացության համար նավահանգիստներ, որոնք հնարավորություն են տալիս փոխադրելու 1350 մետր-տոննայից ավելի նավեր.».
ը. 14-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝
«ա. թղթի կամ ստվարաթղթի արտադրություն, որի օրական հզորությունը գերազանցում է 20 տոննան.».
2) 4-րդ մասի՝
ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով.
բ. 6-րդ կետի «գ» ենթակետից հանել «՝ 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ» բառերը.
3) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-ին մասով՝
«5.1 Փորձաքննության ենթակա չեն գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին եւ պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում նախատեսվող նոր դպրոցի (կրթահամալիրի) կամ մանկապարտեզի կառուցումը, կամ գոյություն ունեցող դպրոցի կրթահամալիրի կամ դպրոցի (կրթահամալիրի) մարզադահլիճի, ճաշարանի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցումը կամ հիմնանորոգումը, որպիսի դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը ներկայացնում է ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ժամանակ:
Սույն մասում նշված գործունեության տեսակների՝ միեւնույն բնակավայրում այդ նպատակով հատկացված այլ հողամասերում իրականացումը ենթակա չէ փորձաքննության, եթե դա նախատեսված է օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «եզրակացությունն» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից» բառերը:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 21. ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները
1. Գյուղատնտեսության, անտառտնտեսության, ձկնաբուծության, էներգետիկայի, արդյունաբերական ճյուղերի, ընդերքօգտագործման, տրանսպորտի, տարածքային զարգացման, թափոնների գործածության, ջրային տնտեսության, կապի, զբոսաշրջության, քաղաքաշինության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի եւ փորձաքննության, եթե դրանք սահմանում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի հետագա իրագործման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հետագա իրագործման հիմքեր, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության:
2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված, բայց սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների հետագա իրագործման հիմքեր սահմանող հիմնադրույթային փաստաթղերի նախագծերի ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
3. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված եւ բնության հատուկ պահպանվող եւ անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղերի նախագծերի ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա լինելը որոշում է Լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
4. Լիազոր մարմինը, հիմնվելով նախաձեռնողի եւ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքների վրա, որոշում է նաեւ, թե արդյոք տեղական մակարդակով փոքր տարածքների օգտագործումը եւ հիմնադրութային փաստաթղթերի աննշան փոփոխությունները ենթակա են ՌԷԳ-ի եւ փորձաքննության՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
5. ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա չեն ֆինանսական կամ բյուջետային բնույթի հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաեւ այն հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնց միակ նպատակը ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, քաղաքացիական արտակարգ իրավիճակներին ծառայելն է:»:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ՝
«2. ՌԷԳ-ի իրականացման փուլերն են՝
1) նախնական գնահատումը.
2) ՌԷԳ շրջանակի որոշումը.
3) ՌԷԳ հաշվետվության կազմումը.
4) ՌԷԳ արդյունքների հաշվի առնելը հիմնադրույթային փաստաթղթում:»:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.
«4. Եթե նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, եւ որը կարող էր զգալիորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում Լիազոր մարմնին այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ, ապա.
1) ծագման պետություն հանդիսանալու դեպքում՝ Լիազոր մարմինը այդ մասին անհապաղորեն սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով տեղեկացնում է ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին,
2) ազդակիր պետություն հանդիսանալու դեպքում՝ Լիազոր մարմինը կարող է դիմել ծագման պետության լիազոր մարմնին՝ խորհրդակցություններ կազմակերպելու եւ այդ եզրակացությունը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձաքննության գործընթացն սկսվելու պահին գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: