Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները »
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով նախատեսված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող
օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ: Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ իրականացվող թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:
3) լրացնել նոր 2.1 մասով.
«2.1.Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ստորաբաժանման ղեկավարը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայացմամբ:»:
4) 4-րդ մասում «սույն օրենքով լիազորված մարմինների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության)» բառերով.
5) լրացնել նոր 5-րդ մասով.
«5. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «արտաքին հետախուզության ծառայության կամ» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի՝
«1) 1-ին մասում «օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության)» բառերով:
2) լրացնել նոր 5-7-րդ մասեր.
«5. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնում է դատարանի թույլտվությամբ՝ սույն օրենքով սահմանված կարգով:
6. Այն դեպքում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման: Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզսության ծառայության պետին:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից: