«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի`
ա) 22-րդ հոդվածը լրացնել «իգ» կետով հետեւյալ բովանդակությամբ.
«Մարդու իրավունքների պաշտպանը` իր կողմից ներկայացվող հայցերով»,
բ) 26-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «արտաքին գործերի նախարարի» բառերից հետո լրացնել. «, Մարդու իրավունքների պաշտպանի» բառերը:
գ) 29-րդ հոդվածի 2-րդ մասում «զբաղվածության հիմնադրամը» բառերից հետո լրացնել «, Մարդու իրավունքների պաշտպանը» բառերը»: