Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Արտաքին հետախուզության ծառայության պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով (բացառությամբ առողջապահության ծառայությունների) օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետի հրամանով սահմանված կարգով տրամադրվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող սոցիալական փաթեթին համարժեք գումարի չափով հատուցում:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ուժը կորցրած է ճանաչվում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-604-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ