Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 20-րդ մասով.
« 20. Սույն հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտում չի համարվում «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի կողմից իրականացվող աշխատանքը կամ ձեռնարկատիրական գործունեությունը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: