Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերի գործողությունը չի տարածվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, ինչպես նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց վրա:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: