Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-877-12.05.2006-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի  (այսուհետ՝ լիազորված մարմին)  եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հարաբերությունները բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառում:

Հոդված  2.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

բույսեր՝  բույսերն ամբողջությամբ եւ բույսերի առանձին մասերը,  այդ թվում  սերմերը, սաղմը.

բույսերի կարանտին՝  բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համալիր, որի նպատակն է կանխել բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների համար առանձնապես վնասակար օրգանիզմների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաեւ բացահայտել, մեկուսացնել եւ վերացնել դրանցով վարակված օջախները.

բույսերի պաշտպանության միջոցներ՝   բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի եւ վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ.

բուսական արտադրանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարանտինային օբյեկտ հանդիսացող բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի եւ տնկանյութի անվանացանկում ընդգրկված  չմշակված բնական բուսական հումքեր (ներառյալ հացահատիկային բույսերը) եւ նրանց մշակված արտադրանք, որոնք իրենց բնական կամ վերամշակված վիճակով կարող են վտանգ  ստեղծել վնասատուի ներթափանցման եւ /կամ տարածման համար:

 բուսասանիտարական հավաստագիր՝  հավաստագիր, որը հավաստում է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների համապատասխանությունը ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին.

բուսասանիտարական վտանգի վերլուծություն՝  կենսաբանական կամ  գիտական ու տնտեսական գործընթացի տվյալների գնահատում՝ վնասակար օրգանիզմների տարածվածությունը որոշելու նպատակով.

բուսասանիտարական կանոններ՝ բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության համապատասխան պահանջներ, որոնք բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառում  կարգավորում  են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունը.

 բույսերի պաշտպանություն՝ բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման եւ փոխադրման վայրերում, ներառյալ վնասակար օրգանիզմների դեմ քիմիական եւ կենսաբանական պայքարի միջոցների օգտագործումը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, բույսերի եւ կենդանիների պաշտպանությանն ուղղված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, միջոցառումների համալիր է.

բույսերի զննում՝  բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն՝ վնասակար օրգանիզմների  առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով.

բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ՝  բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների համար տնտեսական պոտենցիալ վնաս ներկայացնող, առանձնապես վտանգավոր օրգանիզմներ, որոնց ներթափանցումը եւ հետագա տարածումը պետականորեն հսկվում է.

կարգավորվող առարկա՝ (կարանտին օբյեկտ), ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորման նյութ, տրանսպորտային միջոց, բեռնարկղ, հող եւ ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որն ընդունակ է իր մեջ պարունակել կամ տարածել վնասակար օրգանիզմ, եւ որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական միջոցառումներ.

բույսերի կարանտին գոտի՝ տարածք, որտեղ գոյություն ունեն կարանտին վնասակար օրգանիզմներ, որոնց հետագա տարածումը կանխարգելու եւ վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն ու անցկացվում է պայքարի միջոցառումներ.

բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ՝  Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ոչ կարանտին վնասակար օրգանիզմ, որի առկայությունը տնտեսական վնաս է հասցնում սերմանյութի եւ տնկանյութի նպատակային օգտագործմանը.

բույսերի ներմուծման թույլվություն՝  տվյալ ապրանքի ներմուծման համար ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջները ապահովելու նպատակով արտահանող երկրին տրվող պաշտոնական փաստաթուղթ.

բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքար՝  կարանտին վնասակար օրգանիզմների  սերնդատվության ճնշման, տեղայնացման  կամ վերացման, ինչպես նաեւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման նպատակով բուսասանիտարական կանոների պարտադիր    կիրառում.

բուսասանիտարական պետական վերահսկողություն՝ կազմակերպական եւ իրավական  միջոցառումների համալիր, որոնց նպատակն է ապահովել ֆիզիկական եւ իրավաբանական  անձանց կողմից բույսերի կարանտինի վերաբերյալ  օրենսդրության պահպանումը.

բույսերի սահմանային կարանտին հսկիչ կետ՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում գործող բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության ստորաբաժանում, որը պետական սահմանում իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների ներմուծման եւ արտահանման  ժամանակ բուսասանիտարական վերահսկողություն, ինչպես նաեւ պաշտպանում է Հայաստանի Հանրապետության տարածքը օտարերկրյա պետություններից բույսերի համար վնասակար օրգանիզմների ներթափանցումից.

բույսերի վնասակար օրգանիզմ՝ բույսերի, բուսական արտադրանքի համար վնասակար  օրգանիզմների՝  հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտերի ցանկացած տեսակ.

բուսասանիտարական  փորձաքննություն` բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների լաբորատոր հետազոտություն՝ վնասակար օրգանիզմների  առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով:

բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ստուգում բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների զննում եւ բուսասանիտարական փորձաքննության  համար նմուշառում՝ վնասակար օրգանիզմների առկայություն կամ բացակայությունը որոշելու նպատակով:

Հոդված 3. Բույսերի կարանտինի եւ բույսերի  պաշտպանության  օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ  իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային  պայմանագրերի դրույթները:

ԳԼՈՒԽ  2

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 4. Բույսերի կարանտինի  եւ բույսերի պաշտպանության բնագավառում  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝

ա)  պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

բ) բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության միջազգային համագործակցության պետական ծրագրերի հաստատումը,

գ) բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բուսասանիտարական կանոնների հաստատումը.

դ) բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի սահմանումը

ե) բույuերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգի եւ բույuերի պաշտպանության միջոցների ներմուծման կամ արտահանման եզրակացության ձեւերի սահմանումը.

զ)բույսերի կարանտինի  սահմանումը   եւ կարանտինի չեղյալ հայտարարումը.

է) բույսերի  կարանտինի պետական տեսուչի համազգեստի կրման կարգի եւ ձեւի սահմանումը,

ը) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:

Հոդված 5 Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի իրավասությունները

Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառում լիազորված մարմինը`

1) հաստատում է բույսերի կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.

2) հաստատում է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքների սահմանները.

3) հաստատում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սույն օրենքին համապատասխան լիազորված մարմնի կողմից տրվող փաստաթղթերի օրինակելի ձեւերը՝ նմուշառման , վարակազերծման, վերադարձման, ոչնչացման ակտերի, կարանտին փորձաքննության վկայագրի, փորձարկման արձանագրության, ներմուծվող ապրանքի եւ վնասակար օրգանիզմների հանդեպ արգելքի ծանուցման եւ այլն.

4) հաստատում է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների բուսասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանի օրինակելի ձեւը.

5) վերահսկողություն է իրականացնում բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բուսասանիտարական կանոնների պահանջների կատարման նկատմամբ.

6) փորձաքննության միջոցով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալիս է եզրակացություն` բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, իրացման, ներմուծման եւ արտահանման համար.

7) կազմակերպում է բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության միջոցառումներ.

8) ուսումնասիրում եւ վերլուծում է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտադրության, վերամշակման, պահպանման, փոխադրման եւ իրացման գործընթացները.

9) համագործակցում է միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ.

10) ապահովում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.

11) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 3

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 6. Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության  խնդիրները

Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության  խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը եւ ոչնչացման կազմակերպումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման եւ տարածման կանխարգելումը՝ բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների զննման,  փորձաքննության համար նմուշառման եւ բույսերի պաշտպանության նպատակով իրականացվող միջոցառումներ.

գ) բուսասանիտարական կանոնների պահպանումը բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների ներկրման, արտահանման, վերաարտահանման եւ տարանցման ժամանակ.

դ) բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտադրության եւ վերամշակման ընթացքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական փորձաքննության ապահովումը.

ե) բույսերի վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու եւ կանխարգելու նպատակով միջոցառումների իրականացումը.

զ) գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, էկոլոգիապես մաքուր բերքի ստացման, շրջակա միջավայրին, բուսական եւ կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:

Հոդված 7. Բույսերի պաշտպանության միջոցների  պետական գրանցումը

Բույսերի պաշտպանության միջոցները պարտադիր ենթակա են պետական գրանցման:

Բույսերի պաշտպանության միջոցների գրանցումն իրականացնում է լիազորված մարմինը՝ բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի կազմը եւ լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բույսերի պաշտպանության նոր միջոցների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե՝

ա) դրանք երկու տարի անընդմեջ փորձարկվել են հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում.

բ) առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված եւ գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) բույսերի պաշտպանության նոր սինթեզված, փորձարկված միջոցների համար՝

ա) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում դրանց երկու տարվա դաշտային եւ լաբորատոր փորձարկման արդյունքների մասին,

բ) առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության բնագավառների մասնագիտական դրական եզրակացությունները.

2) օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված եւ գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման համար՝

ա) բույսերի պաշտպանության միջոցի առեւտրային անվանումը, ազդող նյութը, ձեւը, արտադրող ֆիրման,

բ) գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը եւ համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում,

գ) բույսերի պաշտպանության միջոցի ծախսի նորման, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակման ժամկետը, եղանակը եւ առանձնահատկությունները, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափա՟կում՟ները,

դ) բույսերի պաշտպանության միջոցի հիգենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը եւ թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում),

ե) բույսերի պաշտպանության միջոցի քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, բույսերի պաշտպանության տվյալ միջոցի՝ ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը):

Հանձնաժողովի եզրակացության եւ ներկայացվող փաստաթղթերի ձեւերը հաստատում է լիազորված մարմինը:

Բույսերի պաշտպանության նոր միջոցների փորձարկումն իրականացվում է դրանք գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

Լիազորված մարմինը հանձնաժողովի կողմից բույսերի պաշտպանության միջոց՟ների պետական գրանցման դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում ընդունում է բույսերի պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկելու մասին որոշում:

Լիազորված մարմինը հայտատուին բույսերի պաշտպանության միջոցների պետա՟կան գրանցման կամ գրանցումը մերժելու մասին տեղյակ է պահում հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Հոդված  8. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման   եզրակացություն տալու կարգը

1. Բույuերի պաշտպանության միջոցների ներմուծման  նպատակով  լիազորված մարմինը հայտատուի դիմումում նշված բույսերի պաշտպանության միջոցների յուրաքանչյուր տեuակի համար բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության արդյունքները ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում տալիս է եզրակացություն:

2. Բույuերի պաշտպանության միջոցների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

3. Բույuերի պաշտպանության միջոցների ներմուծման  եզրակացությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցների մասին:

4. Եզրակացություն uտանալու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ներկայացնում են`

ա) դիմումը,

բ) ֆիզիկական անձինք` անձնագրի, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ վկայականի պատճենները.

գ) իրավաբանական անձինք՝  պետական գրանցման վկայականի պատճենը.

դ) ներմուծվող  բույuերի պաշտպանության միջոցների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը):

5. Բույuերի պաշտպանության միջոցների ներմուծման  մաuին եզրակացությունը կազմվում է երեք oրինակից, որի մեկ oրինակը մնում է լիազորված մարմնի մոտ, մյուս oրինակները տրվում են հայտատուին:

6. Բույuերի պաշտպանության միջոցների ներմուծման  մաuին եզրակացություն uտանալու համար դիմողն իր կողմից ներկայացված uխալ տեղեկությունների համար պատաuխանատվություն է կրում oրենքով uահմանված կարգով:

7. Բույuերի պաշտպանության միջոցների ներմուծման  մաuին եզրակացություն տալու մերժումը  հայտատուի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

8. Բույuերի պաշտպանության միջոցների ներմուծման  մաuին եզրակացություն տալու մերժման հիմք են հանդիսանում սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ բույuերի պաշտպանության միջոցների փորձաքննության բացասական  արդյունքները:
 
 

ԳԼՈՒԽ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ  ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Հողերի մշակությունը, պարարտանյութերի ու բույսերի պաշտպանության միջոցների  oգտագործումը, մոլախոտային բուuականության դեմ տարվող պայքարը

1. Գյուղատնտեuական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք  (1 հեկտար եւ ավելի հողատարածք  ունեցող) պարտավոր են իրականացնել`

ա) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային եւ միջշարքային մշակության համալիր միջոցառումները.

բ) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումները.

գ) հողի երկրորդային աղակալումը եւ ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումները.

դ) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպեu նաեւ մշակաբույuերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.

ե) հողի oգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումները.

զ) հողը պարարտանյութերի, թունանյութերի եւ կենuապատրաuտուկների վնաuակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումները.

է) հողի հիմնական uննդատարրերի (ազոտ, ֆոuֆոր, կալիում) պակաuը լրացնող համալիր միջոցառումները.

ը) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը:

2. Արգելվում է`

ա)  Հայաuտանի Հանրապետությունում oգտագործման համար թույլատրված բույuերի պաշտպանության քիմիական եւ կենuաբանական միջոցների անվանացանկում չընդգրկված, ինչպեu նաեւ ընդգրկված, բայց ժամկետանց թունանյութերի եւ կենuաբանական միջոցների ներմուծումն ու oգտագործումը.

բ)  բուսաuանիտարական նորմերին չհամապատաuխանող պահեuտներում ու շինություններում պարարտանյութերի, թունանյութերի եւ կենuապատրաuտուկների պահպանումը.

գ) պահեuտներում պարարտանյութերի, թունանյութերի, կենuապատրաuտուկների եւ uննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա  փոխադրումը.

դ) բուuաբուծական այն մթերքի իրացումը, որը պարունակում է թունանյութերի, պարարտանյութերի անթույլատրելի քանակություն:

Հոդված 10. Uերմնանյութի եւ տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը

1. Գյուղատնտեuական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`

ա) uերմնանյութի ու տնկանյութի արտադրության համար հողի տեղանքի ընտրությունը.

բ) մշակաբույuերի  ցանքափոխանակությունը.

գ) uերմնանյութի ու տնկանյութի uորտայնության (uորտ, հիբրիդ, վերարտադրություն) դաuի եւ որակի վկայականի առկայությունը.

դ) uորտերի շրջանացվածությունը.

ե) uերմնանյութի եւ տնկանյութի նախացանքային մշակությունը` զտումը, տեuակավորումը, ախտահանումը.

զ) uերմնադաշտերի եւ տնկարանների գնահատման (ապրոբացիա) հատուկ միջոցառումների իրականացումը՝ դաշտային հետազոտություններ՝ սերմադաշտերի եւ տնկարանների տեսակային եւ սորտային մաքրության ու միատարության, վնասատուներով, հիվանդություններով եւ մոլախոտերով վարակվածության որոշման միջոցառումներ.

է) uերմնանյութի ու տնկանյութի ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման եւ oգտագործման համալիր միջոցառումների (փաթեթավորում, պիտակավորում, որակի եւ կարանտին վկայական) իրականացումը:

2. Արգելվում է անհայտ ծագում ունեցող uերմնանյութի եւ տնկանյութի oգտագործումը:

Հոդված 11. Բույuերի կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների  դեմ տարվող պայքարը

1. Գյուղատնտեuական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`

ա) գյուղատնտեuական հողատեuքերի, ցանքերի եւ տնկարկների առավել վտանգավոր՝ կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների՝ հիվանդությունների, վնաuատուների եւ մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.

բ) հողում եւ բուuական արտադրանքում թունանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակը չգերազանցելը.

գ) կարանտին օբյեկտ հանդիսացող ներմուծվող բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների, սերմնանյութի, տնկանյութի  զննումն ու բուսասանիտարական փորձաքննությունը:

2. Արգելվում է`

ա) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, oգտագործմից հանված, ժամկետանց եւ արգելված, բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության  միջոցների  oգտագործումը.

բ) մինչեւ 18 տարեկան, բժշկական քննություն չանցած անձանց եւ հղի կանանց ներգրավումը թունանյութերի հետ կատարվող աշխատանքներում.

գ) ախտահանված uերմերի` որպեu uնունդ, անաuնակեր oգտագործումը.

դ) հանրապետության կարանտին հայտարարված տարածքներից առանց կարանտին վկայագրի բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների, uերմնանյութի  եւ տնկանյութի ներմուծումն ու արտահանումը:
 


ԳԼՈՒԽ 5

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ  ԵՎ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ   ԱՆՁԱՆՑ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքները

Բույսերի  պաշտպանություն   կարող է իրականացնել ցանկացած ֆիզիկական  կամ իրավաբանական անձ:

Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության  բնագավառում ֆիզիկական եւ իրավաբանական  անձինք իրավունք ունեն՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության  գործողությունները.

բ) պահանջել բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության աշխատակիցների ապօրինի  գործողության կամ անգործության հետեւանքով նրանց պատճառած վնասի փոխհատուցում.

գ) վերահսկողություն իրականացնող մարմնից ստանալ համապատասխան պարզաբանումներ իր իրավունքների մասին.

դ) արգելել օրենսդրության պահանջների խախտմամբ կատարվող բուսասանիտարական ստուգումը.

ե) չենթարկվել բույսերի կարանտինի պետական տեսուչի այն պահանջներին, որոնք չեն համապատասխանում նրա իրավասություններին.

զ) իր շահերի պաշտպանության նպատակով ստուգումներին մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, ներկայացուցիչների, փաստաբանների:

Հոդված 13. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները

Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, տեղափոխմամբ կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են՝

ա) ապահովել օրենսդրությամբ սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջների կատարումը.

բ) չխոչընդոտել բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության կողմից ուսումնասիրությունների եւ բուսասանիտարական այլ միջոցառումների իրականացմանը.

գ) բուսասանիտարական փորձաքննության անցկացման համար, օրենսդրությամբ սահմանված  կարգով, տրամադրել  փորձանմուշներ.

դ) ապահովել բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների  վնասակար օրգանիզմների կանխարգելմանն ու վարակի օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

ե) բույսեր,  բուսական արտադրանք եւ կարգավորվող առարկաներ  ներմուծել, արտահանել, վերաարտահանել կամ տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան.

զ) բույսեր, բուսական արտադրանք եւ կարգավորվող առարկաներ ներմուծել, արտահանել  համապատասխան հավաստագրերի առկայությամբ.

է)  բույսեր, բուսական արտադրանք եւ կարգավորվող առարկաներ ներմուծել արտահանող երկրում դրանց գրանցումը եւ օգտագործումը հաստատող բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության համապատասխան ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ.

ը) ներմուծել, արտահանել, արտադրել, վերամշակել,  իրացնել եւ տեղափոխել միայն բուսասանիտարական փորձաքննության ենթարկված բույսեր, բուսական արտադրանք եւ կարգավորվող առարկաներ.

թ) ներմուծել, արտահանել եւ իրացնել  Հայաստանի Հանրապետությունում գրանցված, օգտագործման համար թույլատրվող եւ պահանջվող բնութագրին համապատասխանող բույսերի պաշտպանության միջոցներ.

ժ) իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ գործողություններ:
 
 

ԳԼՈՒԽ  6

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ  ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության գործառույթները

Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչությունը իրականացնում է՝

ա)   բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության ծրագրեր.

բ) վերահսկում է ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների  արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանությունը.

գ) իր լիազորությունների սահմաններում վերահսկում է բույսերի պաշտպանության միջոցների եւ պարարտանյութերի  պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացը,  ինչպես նաեւ ստուգում է բուսական արտադրանքում պեստիցիդների, նիտրատների եւ քիմիական այլ միջոցների մնացորդային թույլատրելի քանակը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու եւ դրանց հետագա տարածումը պայքարի համապատասխան միջոցառումներով կանխարգելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիտորինգ.

ե) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի եւ անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում  է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման  մարմիններին, ինչպես նաեւ  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.

զ) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը եւ այն ներկայացնում  լիազորված մարմին՝ հաստատման.

է) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց եւ արգելված, բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման,  օգտագործման  եւ  ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.

ը) աջակցում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առեւտրային եւ պահեստային տարածքներում, այլ կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու  գործում.

թ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների ներմուծման թույլտվություն եւ ներմուծման,  արտահանման եւ վերաարտահանման  բուսասանիտարական հավաստագիր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ժ) վերահսկողություն է իրականացնում հողերի մշակության, սերմնանյութերի, տնկանյութերի արտադրության, ներմուծման, իրացման, դրանց որակի ստուգման, պարարտանյութերի օգտագործման, բույսերի  տարածված եւ կարանտին հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտերի դեմ  տարվող պայքարի նկատմամբ:

Հոդված 15. Բույսերի կարանտինի եւ  բույսերի պաշտպանության պետական տեսուչի իրավունքները

Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության  պետական տեսուչը իրավունք ունի՝

ա) վերահսկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հողային, արտադրական, առեւտրային, պահեստային տարածքներում եւ կարգավորվող  առարկաներում բուսասանիտարական կանոններով սահմանված միջոցառումների իրականացումը.

բ) բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ներմուծման ժամանակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել տվյալ երկրի բուսասանիտարական  հավաստագիր .

գ) բուսասանիտարական կանոններին համապատասխան կազմակերպել եւ իրականացնել բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների վարակազերծում.

դ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարել ստուգումներ.

ե) վերլուծել գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի եւ անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկել  պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին,  ինչպես նաեւ  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.

զ) վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում չստացված, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց եւ արգելված   բույսերի պաշտպանության միջոցների    իրացումը եւ օգտագործումը.

ը) ստուգել  բուսական արտադրանքում պեստիցիդների, նիտրատների եւ քիմիական այլ միջոցների մնացորդային քանակների առկայությունը  իրացման ժամանակ.

թ) վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների ներմուծման գործընթացը,  կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումն կանխարգելու նպատակով.

ժ) վերահսկել Հայաստանի Հանրապետությունից բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանման գործընթացը՝ ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխանությունն  ապահովելու նպատակով.

ժա) սույն օրենքով եւ  այլ օրենքներով նախատեսված դեպքերում կատարել բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների  տարանցիկ եւ վերաարտահանվող բեռների բուսասանիտարական կանոններին համապատասխանության ստուգում.

ժբ) ստուգել Հայաստանի Հանրապետության տարածքում բուսական արտադրանք, սերմանյութ եւ տնկանյութ իրացնող կետերում բուսասանիտարական  կանոնների պահպանումը, դրա իրականացման համար համապատասխան պայմանների առկայությունը, արգելել բուսասանիտարական կանոններին չհամապատասխանող բուսական արտադրանքի, սերմանյութի եւ տնկանյութի իրացումը: Բուսասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված բուսական արտադրանքն  ուղարկել տեխնիկական վերամշակման կամ ոչնչացման, իսկ սերմանյութն ու տնկանյութը՝ վարակազերծման կամ ոչնչացման.

ժգ) իրականացնել մաքսային սահմանով տեղափոխվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների բուսասանիտարական պետական վերահսկողություն.

ժդ) բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները եւ թերությունները վերացնելու նպատակով, կարանտին հայտարարված գոտում տալ  առաջադրանքներ եւ հսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ:

Հոդված 16. Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության  պետական տեսուչի պարտականությունները եւ պատասխանատվությունը

Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսուչը պարտավոր է՝

ա) պահպանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օրենքով սահմանված իրավունքները,

բ) չխոչընդոտել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն աշխատանքին.

գ) Հայաստանի Հանրապետության  բույսերի կարանտինի սահմանային հսկիչ  կետում զննել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների  համապատասխանությունը ներկայացվող  փաստաթղթերին, բուսասանիտարական փորձաքննության համար սահմանված կարգով վերցնել փորձանմուշներ.

դ) բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտահանման, ներմուծման եւ վերաարտահանման  ժամանակ իրավաբանական ու ֆիզիկական անձանց տալ բուսասանիտարական հավաստագիր եւ ներմուծման թույլտվություն.

ե) չհրապարակել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասին օրենսդրությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.

զ) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

է) հատուցել սեփական մեղքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառած վնասը.

ը) իր պարտականությունները կատարելիս կրել համազգեստ:

Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության տեսուչը իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական եւ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու դեպքերում պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառում  բույսեր, բուսական արտադրանք եւ կարգավորվող  առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող եւ արտահանող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական հաշվառումը

1. Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառում  բույսեր, բուսական արտադրանք եւ կարգավորվող  առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող եւ արտահանող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պետք է հաշվառվեն լիազորված մարմնի բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության կողմից հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` հաշվառման գրանցամատյան) գրառման միջոցով:

2. Հաշվառման գրանցամատյանի տվյալները թարմացվում են յուրաքանչյուր տարի:

3. Հաշվառման գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
 


ԳԼՈՒԽ 7

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆ Ի  ՍԱՀՄԱՆՄԱՆ  ԵՎ  ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ   ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 18.  Բույսերի կարանտինի  սահմանումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում  բույսերի կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների  հայտնաբերման, վերացման եւ տարածման կանխարգելման նպատակով բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության կողմից իրականացված մոնիտորինգի եւ դրա արդյունքում տրված եզրակացության հիման վրա,  լիազորված մարմինը կարանտին սահմանելու վերաբերյալ  առաջարկություն է ներկայացնում  Հայաստանի Հանրապետության կառավարութուն:

2. Բույսերի կարանտինը սահմանվում է հանրապետության, մարզի, համայնքի, բնակավայրերի կամ կազմակերպության տարածքում կամ դրա մի մասում:

3. Եզրակացության մեջ նշվում են հայտնաբերված վնասակար օրգանիզմները, դրանց տարածման աստիճանը, հնարավոր վնասի գնահատումը, կարանտինի սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը,  իրականացնող մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությունը կարանտին միջոցառումներին:

4. Լիազորված մարմնի որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր աշխատանքային խումբ, ուր ընդգրկվում են  պետական  կառավարման եւ տեղական ինքնակառավարման   մարմինների ներկայացուցիչներ:

5. Լիազորված մարմինը հաստատում է  կարանտին միջոցառումների ցանկը:

6. Բույսերի կարանտին սահմանման դեպքում  արգելվում եւ սահմանափակվում է  բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտածումը, ինչպես նաեւ դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը կարանտին գոտի:

7. Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության տարածքային ստորաբաժանումը կարանտին գոտում իրականացնում է  բուսասանիտարական միջոցառումներ կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման, կարգավորվող առարկաների վարակազերծման,  կանխելով կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը Հայաստանի Հանրապետության տարածք:

8. Բույսերի կարանտին հսկողություն սահմանված  գոտիներից բույսերի եւ բուսական արտադրանքի, սերմերի, տնկանյութի արտահանումը կատարվում է միայն բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության հսկողության ներքո:

9. Առանց բուսասանիտարական հավաստագրի առկայության արգելվում է կարանտին սահմանված գոտուց սերմերի, տնկանյութի արտածումը: Առանց հավաստագրի արտածված ապրանքները ենթակա են վարակազերծման, անհրաժեշտության դեպքում՝ ոչնչացման:

10. Արգելվում է  կարանտին գոտում առանց բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության կողմից տրված ակտի,  չհետազոտված, կարանտին վնասակար օրգանիզմներով, ինչպես նաեւ կոկցիդներով վարակված բազմամյա տնկարկներին հարող տարածքներում տնկարանի հիմնումը եւ չհետազոտված տարածքներից պատվաստակալների եւ պատվաստացուների մթերումը:

11. Յուրաքանչյուր տնկարանային տնտեսություն պարտադիր պետք է ունենա կարանտին հսկողության մատյան, աճեցված եւ իրացված տնկանյութի կարանտին հետազոտությունների արդյունքները եւ կարանտին վնասակար օրգանիզմների բացակայության, պարտադիր կատարման միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները գրանցելու համար:

12. Կարանտին օբյեկտ հանդիսացող  բույսերի, բուսական  արտադրանքի, սերմերի եւ տնկանյութի արտադրությամբ, մթերմամբ, փոխադրմամբ, պահեստավորմամբ եւ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումները կազմակերպում եւ անցկացնում են բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության անմիջական հսկողության ներքո:

Հոդված 19.  Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի  միջոցառումները

1. Բույսերի կարանտինի գոտում իրականացվում է՝

ա) բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների  պարտադիր ախտահանում (վարակազերծում)  կամ ոչնչացում.

բ) Բույսերի կարանտինի գոտում  սահմանափակվում  կամ արգելվում է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտածումը, ինչպես նաեւ դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը .

2. Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսուչը իրավունք ունի  կարանտին գոտում ֆիզիկական եւ  իրավաբանական անձանց տալ  առաջադրանքներ սույն օրենքի պահանջների կատարման վերաբերյալ եւ հսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ:

3. Բույսերի կարանտինը չեղյալ է հայտարարվում վնասակար օրգանիզմների օջախների ոչնչացման եւ համապատասխան միջոցառումների իրականացման դեպքում, բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության եզրակացության հիման վրա՝ լիազորված մարմնի առաջարկությամբ:

4. Բույսերի կարանտինի սահմանման եւ կարանտինի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունները տրվում  են մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

ԳԼՈՒԽ 8

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ  ՎԵՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ  ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ,  ԱՐՏԱՀԱՆՄԱՆ,  ՏԱՐԱՆՑՄԱՆ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 20.  Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից վերաարտահանվող  բույսերի,  բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների բուսասանիտարական  վերահսկողությունը

Հայաստանի Հանրապետության սահմանային կետերից բույսերի, բուսական արտադրանքի  եւ կարգավորվող առարկաների ներմուծումը թույլատրվում է միայն բուսասանիտարական ստուգում անցկացնելուց հետո:

Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների մաքսային ձեւակերպումը կատարվում է  միայն բուսասանիտարական  ստուգումից հետո, բուսասանիտարական կանոնների պահանջները բավարարող հավաստագրի առկայության դեպքում:

Գյուղատնտեuական, անտառային ու գեղազարդային բույuերի եւ դրանց արտադրանքի Հայաuտանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է արտահանող երկրի կողմից տրված բուuաuանիտարական հավաuտագրի, բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության կողմից տրված ներմուծման բուuաuանիտարական հավաuտագրի առկայության դեպքում` բացառությամբ մինչեւ 10 կգ (բացի uերմնանյութից ու տնկանյութից) ուղեկցող բեռան:

Ցուցահանդեuում ցուցադրության նպատակով ներմուծվող բույuերը, բուuական արտադրանքը եւ կարգավորվող  առարկաները բուuաuանիտարական uտուգում ու բուսասանիտարական փորձաքննություն են անցնում Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանի անցումային կետերում եւ ցուցահանդեuի կազմակերպման վայրերում:

Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանի անցումային կետերում ֆիզիկական անձինք  պարտավոր են իրենց ձեռքի ուղեբեռներում եղած 10 կգ եւ ավելի քաշով բույuերը, բուuական արտադրանքն ու կարգավորվող  առարկաները ներկայացնել բուuաuանիտարական uտուգման:

Հայաuտանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց մոտ առկա բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների մեջ կարանտին oրգանիզմներ հայտնաբերելիu` բույuերի կարանտինի պետական տեuուչն արգելում է դրանց ներմուծումը:

Բույuերի կարանտինի պետական տեuուչը Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանի անցումային կետերով ներմուծվող բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների յուրաքանչյուր տեuակի բեռան համար անհրաժեշտ փաuտաթղթերն uտանալուց եւ փորձանմուշներ վերցնելուց հետո կարանտին oրգանիզմների առկայությունն uտուգում է 24 ժամվա ընթացքում եւ անմիջապեu տալիu ներմուծման բուuաuանիտարական հավաuտագիր:

Բույuերի կարանտինի պետական տեuուչի կողմից մաքuային uահմանի անցումային կետերում` ներմուծվող բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների զննումը կատարվում է մինչեւ մաքuային զննման նպատակով տրանuպորտային միջոցների բեռնաթափումը, իuկ բուuաuանիտարական փորձաքննության համար փորձանմուշ վերցվում է բեռնաթափումից հետո` Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Բույuերի կարանտին եւ վնաuակար այլ oրգանիզմներով վարակված բույuերը, բուuական արտադրանքը եւ  կարգավորվող  առարկաները, որոնց նկատմամբ հնարավոր չէ ձեռնարկել վարակազերծման եւ մաքրման արդյունավետ միջոցներ, բեռան տիրոջ ընտրությամբ ենթակա են վերադարձման կամ ոչնչացման, որի մաuին բույuերի կարանտինի պետական տեuուչը Հայաuտանի Հանրապետության uահմանային անցումային կետում կազմում է լիազորված մարմնի կողմից սահմանված ձեւի ակտ:

Բույuերի կարանտինի պետական տեuուչը ներմուծվող բուuաuանիտարական uտուգում անցած բեռներն ուղեկցող փաuտաթղթերի վրա դնում է համապատաuխան դրոշմակնիք:

Այն երկրներից, որտեղ տարածված են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կարանտին վնասակար օրգանիզմներ, ներմուծվող բույuերը, բուuական արտադրանքը եւ կարգավորվող  առարկաները բուuաuանիտարական uտուգման են ենթարկվում, ինչպեu Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանի անցումային կետերում, այնպեu էլ uտացման վերջնակետերում:

Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանի անցումային կետում բույuերի կարանտինի պետական տեuուչի կազմած փաuտաթղթերի (հավաuտագիր, ակտ) մեկ oրինակը կցվում է ապրանքն ուղեկցող փաuտաթղթերին,   մեկ oրինակը պահվում է բույuերի կարանտինի պետական տեuուչի մոտ:

Բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների վերարտահանման դեպքում վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը  տրամադրվում է   ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող  բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների  բուսասանիտարական վերահսկողությունը

1. Բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտահանումը, բացառությամբ մինչեւ 50 կգ ուղեբեռան, թույլատրվում է արտահանման բուuաuանիտարական հավաuտագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեuակի բեռան համար` բույuերի կարանտինի պետական  տեuուչի կողմից:

2. Արտահանման բուuաuանիտարական հավաuտագիր uտանալու համար բեռնատերը դրա մաuին հայտ է ներկայացնում բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչություն, որը  հայտն uտանալուց հետո եռoրյա ժամկետում քննարկում է այն եւ քննարկման արդյունքների մաuին տեղեկացնում հայտատուին:

3. Արտահանվող բեռների բուuաuանիտարական հuկողությունն իրականացվում է uկզբնական բեռնման տեղերում կամ Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանի անցումային կետերում:

4. Արտահանման բուuաuանիտարական հավաuտագիրը կազմվում է 3 oրինակից, որոնցից առաջին oրինակը տրվում է առաքողին, մյուuները մնում են uահմանի մաքuային մարմնում եւ պետական տեuչությունում:

5. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրվում է, եթե դա  համապատասխանում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին:

6. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրը համարվում է անվավեր, եթե դրանում առկա են  չվավերացված փոփոխություններ եւ ուղղումներ:

7. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների արտահանման բուuաuանիտարական հավաuտագիրն ուժի մեջ է երեսուն oր:

8. Բույuերի կարանտինի պետական տեuուչը արտահանվող բուuաuանիտարական uտուգում անցած բեռներն ուղեկցող փաuտաթղթերի վրա դնում է համապատաuխան դրոշմակնիք:

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը

Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող բույսերը, բուսական արտադրանքը եւ կարգավորվող  առարկաները  սահմանային հսկիչ կետերում ենթակա չեն բուսասանիտարական վերահսկողության, եթե դրանք գտնվում են կարանտին եւ  կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների արտածումը բացառող, կնիքով զմռսված եւ փակ բեռնատարաներում:

Եթե բույսերը, բուսական արտադրանքը եւ կարգավորվող առարկաները գտնվում են այնպիսի տարաներում, որոնցից հնարավոր է վնասակար օրգանիզմների ներթափանցումը շրջակա միջավայր, ապա դրանք  նույնպես ենթակա են պարտադիր բուսասանիտարական ստուգման:

ԳԼՈՒԽ 9

ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ  ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ  ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 Հոդված 23. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը

1. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով,  բուսասանիտարական փորձաքննության արդյունքում  բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսուչի կողմից տրված եզրակացության  հիման վրա, վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը եւ կարգավորվող  առարկաներն վարակազերծվում կամ ոչնչացվում են՝ բուսասանիտարական կանոններին համապատասխան:

2. Բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների վարակազերծման անհրաժեշտությունը, կատարման վայրը (մաքuային uահման, առաքման կամ uտացման վայրեր) եւ եղանակը   որոշում է բույuերի կարանտինի պետական տեuուչը:

3. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող  առարկաների վարակազերծման եւ ոչնչացման հետ կապված ծախսերը  կատարվում  են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ 10

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ  ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 24. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառի օրենսդրության խախտման համար կիրառված պատասխանատվությունը չի ազատում օրենքով սահմանված կարգով  խախտումները վերացնելու եւ հասցված վնասը հատուցելու պարտավորությունից:

ԳԼՈՒԽ 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած  ճանաչել «Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մարտի 20-ի ՀՕ-46 օրենքը: