Հոդված 1. Վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ CAM 1029 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի ջրային եւ գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում»- WAIDA (Ծրագիր) ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջեւ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին եւ 19-ին ստորագրվել է չհաստատված վարկային գծով շրջանակային համաձայնագիրը (Համաձայնագիր):
Հայաստանի Հանրապետությունում ջրային եւ ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաեւ կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ գյուղատնտեսության կայուն զարգացման համար: Ծրագիրն առաջարկում է համալիր եւ փուլային լուծում՝ միաժամանակ անդրադառնալով ազգային եւ տեղական մակարդակներում առկա խնդիրներին՝ միաժամանակ Ծրագրի երկու պիլարներով.
i) ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը:
ii) ՀՀ Սյունիքի մարզում՝ տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչ՝ ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը եւ կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը: Հատուկ կարեւորություն ունի Սյունիքի մարզում բաղադրիչի իրականացումը, որը հնարավորություն կտա համատեղել ենթակառուցվածքների զարգացումը տեղային տնտեսական եւ գյուղատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման հետ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝
1. ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո,
2. Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո,
3. Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո:
WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է:
Տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաեւ 12.456 մլն եվրո դրամաշնորհ:
Համաձայնագրի գործողության ժամկետը՝ ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչեւ Համաձայնագրի ստորագրման ամսաթվի երեք տարին լրանալը: Վարկառուն եւ Վարկատուն կարող են մինչեւ Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը ցանկացած պահի դադարեցնել Համաձայնագրի գործողությունը առանց որեւէ փոխհատուցման (բացի մնացորդ ունեցող վարկերի նկատմամբ հաշվարկվող փոխհատուցումներից),
Հարկ է նշել, որ Համաձայնագրի շրջանակներում ՀՀ 2026թ. պետական բյուջեով նախատեսված է 193.6 մլն ՀՀ դրամ, որից՝ 161.3 մլն ՀՀ դրամը վարկային միջոցներ, 32.3 մլն դրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներ:
Միաժամանակ, Ծրագրի ներքո արդյունավետ, համակարգված եւ նպատակային իրականացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների եւ ծրագրի իրականացման համար ձեւավորված կառավարման կառույցների միջոցով:
Ծրագրի ընդհանուր համակարգման եւ ջրային ենթակառուցվածքների բաղադրիչի իրականացման համար պատասխանատու լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն, որն իր լիազորությունների շրջանակում ապահովում է ծրագրի իրականացումը, ոլորտային քաղաքականությունների համապատասխանությունը, ինչպես նաեւ միջգերատեսչական համագործակցությունը:
Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է հետեւյալ ղեկավար մարմինների ստեղծում.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաեւ Ջրային կոմիտեի՝ ջրային համակարգի բարելավման եւ տարածքային զարգացման վերաբերյալ ռազմավարական ուղղություններին: Ուստի, այն համապատասխանում է ազգային եւ միջազգային հետեւյալ ռազմավարություններին՝
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ CAM 1029 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ շրջանակային համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին եւ 19-ին:
Շշրջանակային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում ոռոգման ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաեւ «Հայաստանում ջրային ռեսուրսների եւ գյուղատնտեսության ոլորտի համալիր զարգացում»/WAIDA (որը ներառում է նաեւ Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»/WISE) ջրային ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների տրամադրում: Հայաստանում ԶՖԳ օժանդակությամբ իրականացվել են եւ ընթացքում են ջրային ոլորտին առնչվող կարեւորագույն ծրագրեր, մասնավորապես 2025թ. ավարտվեց Վեդու ջրամբարի կառուցումը, ընթացքում են նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերը:
Գյուղատնտեսության զարգացումը, մասնավորապես ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանն ուղղված գործողությունները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին:
Շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը նախատեսված է համաձայնագրի 2-րդ՝ «Սահմանումներ» հավելվածում.
«Ուժի մեջ մտնելու ամսաթիվ նշանակում է այն ամսաթիվը, երբ Շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը կատարվել են, ինչպես տեղեկացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից»:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները՝ արտաքին գործերի նախարարությունը «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքով՝ նպատակահարմար է գտնում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ |
ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ |
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրով» Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի ջրային եւ գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում»-WAIDA (Ծրագիր) ծրագրի շրջանակում 2025թ. դեկտեմբերի 18-ին եւ դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության (Վարկառու) եւ Զարգացման ֆրանսիական գործակալության (Վարկատու) միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրի» (Համաձայնագիր) համաձայն Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել վարկ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Խուդաթյան,
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի 25.12.2025թ. թիվ 02/06.5/42208-2025 գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին» թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրի նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում ջրային ռեսուրսների եւ գյուղատնտեսության համալիր զարգացում» («WAIDA») ծրագրի պատասխանատու մարմնի վերաբերյալ
«Հայաստանում ջրային ռեսուրսների եւ գյուղատնտեսության համալիր զարգացում» («WAIDA») ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջեւ կնքվող վարկային համաձայնագրի արդյունավետ, համակարգված եւ նպատակային իրականացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների եւ ծրագրի իրականացման համար ձեւավորված կառավարման կառույցների միջոցով:
Ծրագրի ընդհանուր համակարգման եւ ջրային ենթակառուցվածքների բաղադրիչի իրականացման համար պատասխանատու լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն, որն իր լիազորությունների շրջանակում ապահովում է ծրագրի իրականացումը, ոլորտային քաղաքականությունների համապատասխանությունը, ինչպես նաեւ միջգերատեսչական համագործակցությունը:
Ծրագրի իրականացման շրջանակում ստեղծվում են հետեւյալ ղեկավար մարմինները.
Սյունիքի Ղեկավար կոմիտեն հանդիսանում է Սյունիքի մարզում իրականացվող բաղադրիչի, ինչպես նաեւ Եվրոպական Միության կողմից տրամադրվող դրամաշնորհի կառավարման նպատակով ձեւավորված ղեկավար մարմին: Կոմիտեն պատասխանատու է Սյունիքի բաղադրիչի իրականացմանն առնչվող բարձր մակարդակի ռազմավարական որոշումների կայացման, միջգերատեսչական համագործակցության եւ համակարգման խթանման, ծրագրային գործընթացների արդյունավետ կառավարման, ինչպես նաեւ Սյունիքի բաղադրիչի ընդհանուր առաջընթացի, ինչպես նաեւ «Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավում» («WISE») եւ Սյունիքի բաղադրիչների տեխնիկական աջակցության ծրագրի վերահսկման եւ մոնիթորինգի համար:
«WISE» Ղեկավար կոմիտեն հանդիսանում է WAIDA ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի կողմից համաֆինանսավորվող «Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավում» («WISE») բաղադրիչի իրականացման համար ստեղծված ղեկավար մարմին: Կոմիտեն կնախագահի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը եւ իր կազմում ներառում է Ֆինանսների նախարարության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Ջրային կոմիտեի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներին: «WISE» Ղեկավար կոմիտեն պատասխանատու է բարձր մակարդակի ռազմավարական որոշումների կայացման, միջգերատեսչական համագործակցության եւ համակարգման ապահովման, ինչպես նաեւ «WISE» բաղադրիչի իրականացման ընթացքի, առաջընթացի եւ արդյունքների վերահսկման եւ մոնիթորինգի համար:
Վերոհիշյալ մարմինների գործունեությունն ապահովում է ծրագրի բաղադրիչների փոխկապակցված, թափանցիկ եւ արդյունավետ իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ միջազգային ֆինանսական հաստատությունների ընթացակարգերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում