Հոդված 1.
«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15-ը մայիսի 1996 թվական, ՀՕ-63) 2-րդ հոդվածից հանել «գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության եւ այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, գյուղատնտեսական մթերքների ու արտադրանքի» բառերը:
Հոդված 2.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը եւ օրենքի 6-րդ հոդվածը:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական օրվանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Եվրոմիության օրենսդրության պահանջներին, միջազգային ստանդարտներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 27-ի «Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոնները հաստատելու մասին» N 778, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. օգոստոսի 10-ի «Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման եւ արտահանման մասին իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 742 եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշումները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Եվրոպական միջերկրյածովյան բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության կազմակերպության (Փարիզ) գիտական խորհրդական Ա. Օրլինսկու կողմից: