Հոդված 1. «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15-ը մայիսի 1996 թվական, ՀՕ-63) 2-րդ հոդվածից հանել «գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության եւ այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, գյուղատնտեսական մթերքների ու արտադրանքի» բառերը:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը եւ օրենքի 6-րդ հոդվածը:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: