Armenian ARMSCII Armenian
Կ-8771-12.05.2006-ՖՎ,ՍԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 մայիսի 1996 թվականի, ՀՕ-63) 2-րդ հոդվածից հանել «գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության եւ այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, գյուղատնտեսական մթերքների ու արտադրանքի» բառերը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը եւ 6-րդ հոդվածը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: