Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13631-27.05.2026-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածում լրացնել 1.4-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«1.4 Վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու եւ փորձաշրջան սահմանելու համար բազային տուրքի հիսնապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: