Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին եւ 2-րդ» բառերով եւ «հիմքերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, եւ սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, եւ սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով՝
1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, եթե վարելու իրավունքը դադարելու հիմքը վերացել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը.
2) վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, եթե վարելու իրավունքը դադարելու հիմքը վերացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո.
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասով նախատեսված կարգավորումները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վարելու իրավունքը վերականգնած անձանց նկատմամբ: