Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 06-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.3 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 24-րդ, 25-րդ եւ 26-րդ մասերով.
«24. Բժշկական հաստատության դեղատների գործունեության իրականացման կարգի խախտումն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
25. Պիտանիության ժամկետը լրացած կամ չգրանցված կամ կեղծ կամ օգտագործման համար ոչ պիտանի կամ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված կամ օրենքի խախտմամբ ներմուծված կամ անորակ կամ չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի կամ դեղանյութերի կամ դեղաբուսական հումքի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ոչնչացման վերաբերյալ տեղեկություն չտրամադրելը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելը կամ տեսաձայնագրում չիրականացնելը կամ տեսաձայնագրման կարգը եւ պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ոչնչացման ենթակա յուրաքանչյուր անվանմամբ դեղի՝
1) մինչեւ 5 դեղի փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
2) 5-ից ավելի դեղի փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
26. Սույն հոդվածի 25-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ