Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1371-19.06.2026-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել  2025թ. նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայնմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանը՝ հաշվի առնելով 1961թ. ապրիլի 18-ի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի դրույթները:

Համաձայնագրի վավերացումը առավել համակարգված եւ իրավական առումով կարգավորված կդարձնի երկու պետությունների դեսպանությունների գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը: Իրականացվող փոխադարձ հողահատկացումները հնարավորություն կընձեռեն կողմերին ապահովելու դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման, շենքերի կառուցման եւ շահագործման համար անհրաժեշտ պայմանները՝ ներառյալ հողահատվածների իրավական կարգավիճակի հստակեցումը, ինժեներական ենթակառուցվածքների մատչելիությունը եւ հարկային արտոնությունների տրամադրումը:

Նշված համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ եւ ներդաշնակ մոտեցում՝ հստակ կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, հստակեցնելով հողահատվածների օգտագործման նպատակները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2025թ. նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
 
 
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից եւ կնքվում է քառասունինը տարի ժամկետով:

2026թ. մարտի 31-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
 
 
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի    1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
 
 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝  ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ  
  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ, մասնավորապես.

Համաձայնագրի 1-ին եւ 2-րդ հոդվածների համաձայն՝ ղազախական եւ հայկական կողմերը փոխադարձության հիմքով միմյանց 49 տարի ժամկետով օգտագործման են տրամադրում Աստանա եւ Երեւան քաղաքներում հողատարածքներ՝ յուրաքանչյուրն իր կողմի հաշվին դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով:

Միեւնույն ժամանակ 8-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր կողմ սեփական միջոցների հաշվին ապահովում է ինժեներական ցանցերի եւ հաղորդակցուղիների (ջրամատակարարում, ջերմամատակարարում, գազատար, կոյուղի, էլեկտրաէներգիա, կապ եւ այլն) մոտեցումը մինչեւ մյուս կողմին տրամադրված հողատարածքի սահմանները, ինչպես նաեւ իրականացնում է այդ հաղորդակցուղիների միացումը քաղաքային ցանցերին:

Վերոգրյալով պայմանավորված՝ Համաձայնագրի ընդունումը, հողամասի տրամադրմանը հաջորդող փուլերում, կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որը գնահատել հնարավոր չէ՝ պայմանավորված անհրաժեշտ տվյալների բացակայությամբ:

Միաժամանակ Համաձայնագիրը եկամուտների նվազեցման դրույթներ չի պարունակում:
 
 

 ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Սաֆարյանին

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Կարապետյանին

Ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարության
19.01.2026 թվականի թիվ 1111/2058-26 գրության


Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված դրույթը համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված փոխադարձության սկզբունքով Հայաստանի Հանրապետության համար առաջացնելու է գույքային պարտավորություններ:
 
 

Հարգանքով`  Ա. Դարբինյան


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) հայկական կողմը ղազախական կողմին քառասունինը տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երեւան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 17/1 գտնվող՝ շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ ղազախական կողմի հաշվին Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ դրամ: Ղազախական կողմը հայկական կողմին քառասունինը տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքում՝ Արգանատի փողոց, տարածք 24/2 գտնվող՝ շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ Հայկական կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ տենգե:

Հողատարածքը վարձակալությամբ ստացող Կողմն իրավունք չունի ընդլայնելու, վաճառելու, ծանրաբեռնելու, որպես սեփականություն՝ փոխանցելու, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու երրորդ կողմի Համաձայնագրին համապատասխան տրամադրված հողատարածքը՝ առանց ընդունող պետության Կողմի հստակ արտահայտված գրավոր համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրում առկա են ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ, մասնավորապես. Համաձայնագրի 1-ին եւ 2-րդ հոդվածների համաձայն՝ ղազախական եւ հայկական կողմերը փոխադարձության հիմքով միմյանց 49 տարի ժամկետով օգտագործման են տրամադրում Աստանա եւ Երեւան քաղաքներում հողատարածքներ՝ յուրաքանչյուրն իր կողմի հաշվին դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Միեւնույն ժամանակ 8-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր կողմ սեփական միջոցների հաշվին ապահովում է ինժեներական ցանցերի եւ հաղորդակցուղիների (ջրամատակարարում, ջերմամատակարարում, գազատար, կոյուղի, էլեկտրաէներգիա, կապ եւ այլն) մոտեցումը մինչեւ մյուս կողմին տրամադրված հողատարածքի սահմանները, ինչպես նաեւ իրականացնում է այդ հաղորդակցուղիների միացումը քաղաքային ցանցերին: Վերոգրյալով պայմանավորված՝ Համաձայնագրի ընդունումը, հողամասի տրամադրմանը հաջորդող փուլերում, կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որը գնահատել հնարավոր չէ՝ պայմանավորված անհրաժեշտ տվյալների բացակայությամբ: Միաժամանակ Համաձայնագիրը եկամուտների նվազեցման դրույթներ չի պարունակում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի    1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված դրույթը համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված փոխադարձության սկզբունքով Հայաստանի Հանրապետության համար առաջացնելու է գույքային պարտավորություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում 2025թ. նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:
 
 
 
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն