Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-13611-01.07.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.        «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 2.1-ին կետով.

«2.1) իրականացնում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասից բխող գործառույթները:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Առկա իրավիճակը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվեր Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրումը Հայաստանի Հանրապետության համայնքների յոււրաքանչյուր բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի:

Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության համայնքների յոււրաքանչյուր բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտքերում պետական դրոշը բացակայում է կամ գտնվում է ոչ պատշաճ վիճակում, ինչը չի ապահովում պետական խորհրդանիշների լիարժեք եւ համաչափ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետականության, ինքնիշխանության եւ ազգային արժանապատվության կարեւորագույն խորհրդանիշներից է: Հայաստանի Հանրապետության համայնքների յոււրաքանչյուր բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտքերում պետական դրոշի առկայությունը՝

կուժեղացնի ազգային ինքնագիտակցությունը,

կստեղծի միասնական պետական միջավայր,

կունենա կրթական եւ դաստիարակչական նշանակություն,

կխթանի պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքը քաղաքացիների եւ այցելուների շրջանում:

Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է օրենքով սահմանել, որ Հայաստանի Հանրապետության համայնքների յոււրաքանչյուր բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտք գործելիս պարտադիր պետք է տեղադրվի Հայաստանի Հանրապետության պետական դրոշ:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ նպաստել ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, ապահովել միասնական պետական խորհրդանշական միջավայր, խթանել պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի ձեւավորումը քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետություն այցելող անձանց շրջանում:

Տեղեկանք գործող օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ