Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության համայնքների յուրաքանչյուր բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ: Բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման առանձնահատկությունները եւ կարգը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող մասով նախատեսված առանձնահատկությունները եւ կարգը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: