Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-13705-03.07.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 12-րդ հոդվածում՝

1) «ե» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) դատապարտվել է ընտրակաշառք ստանալու, կամ ընտրակաշառք տալու, կամ ընտրակաշառքի միջնորդության, կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ