Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-884-22.05.2006-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի  (1998 թվականի հուլիuի 1-ի) /այսուհետեւ` Օրենսգիրք/ 46-րդ հոդվածից հանել «եւ զինվորական գործերի» ու «, ինչպեu նաեւ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած եւ oրինական ուժի մեջ չմտած» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հետո` տասնօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 403-րդ հոդվածից հանել «, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 405-րդ հոդվածից հանել «եւ զինվորական գործերով» ու «, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 407-րդ հոդվածում`

1. 1-ին մասը լրացնել 6.1) կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.1) սույն օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի որեւէ կետի հիմնավորումները.»,

2.  3-րդ մասից հանել «չի համապատաuխանում uույն հոդվածով uահմանված պահանջներին,» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝

1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

 2. Նոր երեւան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից վեցամսյա ժամկետում: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե անցել են քրեական հետապնդման ժամկետները: Արդարացման հիմքով նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար ժամկետ չի սահմանվում:»:

2. ուժը կորցրած ճանաչել հոդվածի 3-րդ մասը:

Հոդված 8. Օրենսգրքի 413-րդ հոդվածում`

1. ուժը կորցրած ճանաչել հոդվածի 1-ին մասը,

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատական ակտ կայացրած դատարանը, ստանալով վճռաբեկ բողոքը, գործն անհապաղ ուղարկում է վճռաբեկ դատարան»:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել  414.1.-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 414.1. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407-րդ հոդվածի եւ 414.2.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում,  բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել 414.2.-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 414.2. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշմանը, կամ

3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետեւանքներ, կամ

4) առկա են նոր երեւան եկած հանգամանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի  407-րդ հոդվածի եւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանությունը պարզելու եւ դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը  բողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին:»:

Հոդված 11. Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպեu նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 416-րդ հոդվածից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի «` այն բողոքի հետ uտանալու պահից ոչ ուշ, քան մեկամuյա ժամկետում» բառերը փոխարինել «ողջամիտ ժամկետում» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 419-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 419. ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը.

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է լրացուցիչ նախաքննության կամ համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում եւ փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության եւ դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթը եւ դադարեցնում քրեական հետապնդումն ամբողջությամբ կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որեւէ մեկին:»:

Հոդված 15. Օրենսգրքի 422-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով:

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը: Որոշումն uտորագրում է դատարանի ամբողջ կազմը:»:

Հոդված 16. Օրենսգրքի 423-րդ հոդվածի 7-րդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

Հոդված 17. Օրենսգրքի 479-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 479. ՀԱՆՁՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄ  ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ  ԿԱՐԳԸ

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, եւ եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`

1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում,

2) հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում ինչպես նաեւ այն դեպքում երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ,

3) հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ, այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

2.Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունած իրավասու մարմինը ընդունված որոշման մասին տեղեկացնում է այն անձին, ում նկատմամբ կայացվել է որոշումը եւ բացատրում այն բողոքարկելու նրա իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան` որոշումները ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները` վճռաբեկ դատարան, դրանք ստանալուց հետո 5 օրվա ընթացքում: Վերաքննիչ դատարանը եւ վճռաբեկ դատարանը գործը քննում եւ դրա վերաբերյալ որոշում են կայացնում, համապատասխանաբար, բողոքը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում, դատարանը գործը քննում եւ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության արդարա՟դա՟տության նախարարի միջնորդությունը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դատարանի որոշումները կարող են բողոքարկվել եւ քննարկվել վերաքննության եւ վճռաբեկության կարգով, սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետներում:

5. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման դեպքում այն կայացրած իրավասու մարմինը 3 օրվա ընթացքում դատարան է ուղարկում նշված որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:

6. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանում գործի քննությունը իրականացվում է այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնելու կամ հանձնումը մերժելու մասին որոշում եւ/կամ նրա պաշտպանի եւ դատախազի մասնակցությամբ:

Դատաքննության ընթացքում դատարանը չի քննարկում բողոքը բերած անձի մեղավորության հարցը, սահմանափակելով միայն հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ:

7. Ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`

1) բողոքը չբավարարել եւ հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը թողել անփոփոխ,

2)բավարարել բողոքը եւ վերացնել հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը:

8. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որեւէ երաշխիք տալով, ապա այդ պետության  երաշխիքի` Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը որոշում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը`  մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատու՟թյան նախարարը` դատական վարույթում գտնվող եւ դատավճիռը ի կատար ածելու գործերով:

9. Եթե մերժվում է անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը  օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում եւ դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնում է օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից եւ  ընդունում է իր վարույթ այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը` սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում»:

Հոդված  18. Օրենսգրքի 480-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ երաշխիք տալով, ապա այդ երաշխիքը տալիս է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, վճռաբեկ դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ` դատական վարույթում գտնվող եւ դատավճիռն ի կատար ածելու գործերով:»:

Հոդված 19. Օրենսգրքի 487-րդ հոդվածի առաջին մասում «479-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով» բառերը փոխարինել «479-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 499.8.-րդ հոդվածի 3-րդ մասի 1)-ին կետից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված  21. Օրենսգրքի 499.10.-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 499.15.-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: