Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8841-22.05.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիuի 17-ի) (այսուհետ` Օրենսգիրք)  219-րդ հոդվածում «հրապարակվելուց տասնհինգ օր հետո» բառերը փոխարինել «հրապարակման պահից» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 221.4.-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 221.4. ՏՆՏԵUԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ OՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Հոդված 3. Օրենսգրքի 222-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «մտած եւ» բառից հետո «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «տնտեսական դատարանի» բառերով;

2. 2-րդ մասում «Առաջին ատյանի» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ» բառերը, «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «տնտեսական դատարանի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «Վերաքննիչ եւ տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «Տնտեսական դատարանի» բառերով;

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռները վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն.

1) գործին մասնակցող անձինք;

2) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, ում իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:»:

3. լրացնել 2.1. կետով հետեւյալ բովանդակությամբ.

«Գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները կարող են պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով վճռաբեկ բողոք ներկայացնել անկախ համապատասխան պետական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու հանգամանքից: Նման բողոքները կարող են հետ վերցվել անկախ այն հանգամանքից, թե պետական մարմինը հետ վերցրել է իր բողոքը, թե ոչ:»:
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 224. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

1. Առաջին ատյանի դատարանների, տնտեuական դատարանի եւ վերաքննիչ դատարանի`

oրինական ուժի մեջ մտած եւ տնտեuական դատարանի oրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` վճռաբեկ դատարան/:

2. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստել իրավունքի զարգացմանը:»:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել 228.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 228.1.  ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:

2. Նոր երեւան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:

3. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, ում իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնել եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:»:

Հոդված 8. Օրենսգրքի 229-րդ հոդվածում`

1. 1-ին մասը «կայացրած դատարան» բառերից հետո լրացնել «ու գործին մասնակցող անձանց» բառերով:

2. 2-րդ մասի «ոչ ուշ, քան հաջորդ oրը» բառերը փոխարինել «անհապաղ» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 230-րդ հոդվածում`

1. 1-ին մասը լրացնել 4.1. կետով.

«4.1) սույն օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին մասի որեւէ կետի հիմնավորումները.»;

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բողոքին կցվում է պետական տուրքի վճարումը հավաստող եւ բողոքի պատճենը գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները:»:

Հոդված 10. Օրենսգրքի 231-րդ հոդվածում «դատարանն uկuի գործի քննությունը» բառերը փոխարինել «դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը» բառերով:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել 231.1. հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 231.1. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի եւ 231.2.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ բողոքը բերել է այն անձը, ում իրավունքը չի խախտվել:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում, բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել 231.2.-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 231.2. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է ունենա օրենքի միատեսակ կիրառության էական նշանակություն, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ

3) ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատավարական կան նյութական իրավունքի էական խախտումը կարող է ազդել գործի լուծման վրա:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի  230-րդ հոդվածի եւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու եւ քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն եկուսը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը  բողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին եւ գործին մասնակցող անձանց:»:

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել 231.3. հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ  231.3.  ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

1. Գործին մաuնակցող անձը, uտանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչեւ գործի քննությունն իրավունք ունի իր պատաuխանն ուղարկել վճռաբեկ դատարան եւ գործին մաuնակցող այլ անձանց:

2. Պատաuխանն uտորագրում է գործին մաuնակցող անձը կամ նրա  ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը:»:

Հոդված 14. Օրենսգրքի 232-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:»:

Հոդված 15. Օրենսգրքի 233-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 233. ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի դատավորին ուuումնաuիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը եւ զեկուցել վճռաբեկ դատարանի պալատի նիստում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին եւ գործի նյութերին:»:

Հոդված 16. Օրենսգրքի 236-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 236. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը.

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը եւ կայացնում գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, եւ դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որեւէ մեկին.

7) վերացնում է հայցադիմումի ընդունումը մերժելու, վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ինչպեu նաեւ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կաuեցնելու մաuին ստարադաս դատարանների որոշումները:»:

Հոդված 17. Օրենսգրքի 238-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով,

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստի իրավունքի զարգացմանը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 241-րդ հոդվածում «յոթնoրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

Հոդված 19. Օրենսգրքի 241.11.-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ տնտեuական գործերով» բառերը:

Հոդված 20. Օրենսգրքի 247.6.-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «եւ տնտեuական գործերով» բառերը:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատավորի կարգավիճակի մասին», «Արդարադատության խորհրդի մասին», «Դատարանակազմության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի

Նշված օրենսդրական փաթեթի նպատակը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում դատական համակարգում իրականացվող մի շարք փոփոխություններով, որն ի դեպ՝ արդյունք է նաեւ ՀՀ Սահմանադրության ընդունման:

ՀՀ Սահմանդրությամբ ամրագրվեց, որ վճռաբեկ դատարանը երկրի բարձրագույն դատական մարմինն է, բացի սահմանադրական արդարադատության հարցերից: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն առաքելված է ապահովելու օրենքների միատեսակ կիրառումը: Այս սկզբունքն իր հերթին ծառայելու է մի կարեւոր նպատակի` դատական իշխանության միասնականության ապահովմանը: Դատական մարմինների մեկ միասնական համակարգում լինելը երաշխավորում է օրենքի միատեսակ կիրառում բոլորի նկատմամբ:

Սահմանդրության փոփոխությունները հիմք են հանդիսանում գործող օրենքները համապատասխանեցնելու երկրի հիմնական օրենքին` դատարանակազմական եւ դատավարական օրենքների լրամշկման եւ նոր օրենքների ընդունման ճանապարհով:

Սահմանադրության փոփոխությունները եւ արդարադատության արդյունավետությունն ապահովելու հրամայականը թելադրում են վճռաբեկության կարգի վերանայում: Օրենքը պետք է սահմանի վճռաբեկ բողոքների «թույլատրելիության» համակարգ, որի պայմաններում վճռաբեկության կարգով քննվելու են միայն նախադեպային կարեւորություն ունեցող գործեր եւ գործեր, որոնցով կայացված դատական ակտերը չեն համապատասխանում վճռաբեկ դատարանի ձեւավորած դատական պրակտիկային, ինչպես նաեւ գործեր, որոնցով թույլ  տրված իրավունքի խախտումները կողմի համար կարող են առաջացնել անբարենպաստ հետեւանքներ:

Վճռաբեկ դատարանի գործունեությունը պետք է ուղղված լինի օրենքի միասնական կիրառությունն ապահովելուն: Վերադաս դատարանի դատական ակտի իմպերատիվ կամ որոշիչ ուժի ամրագրումն օրենքով  կապահովի արդարադատության /արդյունքում՝ դատական ակտերի/ կանխանտեսելիությունը եւ կնվազեցնի դատական կամայականության հնարավորությունը: Արդյունքում, կբարձրանա հասարակության վստահությունը դատարանի նկատմամբ որպես արդարադատությունը երաշխավորող համակարգի, իսկ մյուս կողմից կխթանի վեճերի լուծման արտադատական եղանակները: Այս ինստիտուտը թույլ է տալիս նաեւ լրացնել օրենսդրական կարգավորման բացերն ու բարձրացնել նման կարգավորման ճկունությունը՝ արձագանքելով իրավիճակի փոփոխություններին:

Սահմանդրական փոփոխություններով հանվել է  նաեւ օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները վճռաբեկ դատարան միայն գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների միջոցով բողոքարկելու պահանջը:

Դատավորների կարգապահական պատասխանատվությունը պետք է լայնորեն կիրառվի՝ ապահովելով դատավորի պահվածքի պատշաճությունը, ինչը դատարանի նկատմամբ վստահության վերականգնման խիստ կարեւոր նախապայման է:

Դատավորի կարգապահական պատախանատվության գործընթացում էական դերակատարությունը պետք է վերապահվի արդարադատության խորհրդին, իսկ վարույթ հարուցելու` վճռաբեկ դատարանի նախագահին: Արդարադատության խորհրդի գործունեության արդյունքում են սահմանվելու կարգապահական պատասխանատվության եւ դատավորի վարքագծի չափանիշները