Հոդված 1.
«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. հունիսի 17-ի թիվ ՀՕ-230 օրենքի /այսուհետ` օրենք/ 30-րդ հոդվածի`
1. 2-րդ մաս
ում
«նախարարը» բառից հետո լրացնել «, վճռաբեկ դատարանի նախագահը:Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը:» բառերը.
2. 3-րդ մասում «նախարարը» բառից հետո լրացնել «, վճռաբեկ դատարանի նախագահը կամ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների դատավորի եւ դատարանի նախագահի նկատմամբ, բացառությամբ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւդատավորի, կարգապահական վարույթ հարուցում են արդարադատության նախարարը եւ վճռաբեկ դատարանի նախագահը:Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է վճռաբեկ դատարանի նախագահը: Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվում է արդարադատության նախարարի դիմումով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ձայների 2/3-ով ընդունված որոշման հիման վրա:»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մաս ում «նախարարը» բառից հետո լրացնել «, վճռաբեկ դատարանի նախագահը կամ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը» բառերը:
Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դատավորի կարգավիճակի մասին», «Արդարադատության խորհրդի մասին», «Դատարանակազմության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի
Նշված օրենսդրական փաթեթի նպատակը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում դատական համակարգում իրականացվող մի շարք փոփոխություններով, որն ի դեպ՝ արդյունք է նաեւ ՀՀ Սահմանադրության ընդունման:
ՀՀ Սահմանդրությամբ ամրագրվեց, որ վճռաբեկ դատարանը երկրի բարձրագույն դատական մարմինն է, բացի սահմանադրական արդարադատության հարցերից: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն առաքելված է ապահովելու օրենքների միատեսակ կիրառումը: Այս սկզբունքն իր հերթին ծառայելու է մի կարեւոր նպատակի` դատական իշխանության միասնականության ապահովմանը: Դատական մարմինների մեկ միասնական համակարգում լինելը երաշխավորում է օրենքի միատեսակ կիրառում բոլորի նկատմամբ:
Սահմանդրության փոփոխությունները հիմք են հանդիսանում գործող օրենքները համապատասխանեցնելու երկրի հիմնական օրենքին` դատարանակազմական եւ դատավարական օրենքների լրամշկման եւ նոր օրենքների ընդունման ճանապարհով:
Սահմանադրության փոփոխությունները եւ արդարադատության արդյունավետությունն ապահովելու հրամայականը թելադրում են վճռաբեկության կարգի վերանայում: Օրենքը պետք է սահմանի վճռաբեկ բողոքների «թույլատրելիության» համակարգ, որի պայմաններում վճռաբեկության կարգով քննվելու են միայն նախադեպային կարեւորություն ունեցող գործեր եւ գործեր, որոնցով կայացված դատական ակտերը չեն համապատասխանում վճռաբեկ դատարանի ձեւավորած դատական պրակտիկային, ինչպես նաեւ գործեր, որոնցով թույլտրված իրավունքի խախտումները կողմի համար կարող են առաջացնել անբարենպաստ հետեւանքներ:
Վճռաբեկ դատարանի գործունեությունը պետք է ուղղված լինի օրենքի միասնական կիրառությունն ապահովելուն: Վերադաս դատարանի դատական ակտի իմպերատիվ կամ որոշիչ ուժի ամրագրումն օրենքովկապահովի արդարադատության /արդյունքում՝ դատական ակտերի/ կանխանտեսելիությունը եւ կնվազեցնի դատական կամայականության հնարավորությունը: Արդյունքում, կբարձրանա հասարակության վստահությունը դատարանի նկատմամբ որպես արդարադատությունը երաշխավորող համակարգի, իսկ մյուս կողմից կխթանի վեճերի լուծման արտադատական եղանակները: Այս ինստիտուտը թույլ է տալիս նաեւ լրացնել օրենսդրական կարգավորման բացերն ու բարձրացնել նման կարգավորման ճկունությունը՝ արձագանքելով իրավիճակի փոփոխություններին:
Սահմանդրական փոփոխություններով հանվել էնաեւ օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները վճռաբեկ դատարան միայն գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների միջոցով բողոքարկելու պահանջը:
Դատավորների կարգապահական պատասխանատվությունը պետք է լայնորեն կիրառվի՝ ապահովելով դատավորի պահվածքի պատշաճությունը, ինչը դատարանի նկատմամբ վստահության վերականգնման խիստ կարեւոր նախապայման է:
Դատավորի կարգապահական պատախանատվության գործընթացում էական դերակատարությունը պետք է վերապահվի արդարադատության խորհրդին, իսկ վարույթ հարուցելու` վճռաբեկ դատարանի նախագահին: Արդարադատության խորհրդի գործունեության արդյունքում են սահմանվելու կարգապահական պատասխանատվության եւ դատավորի վարքագծի չափանիշները: