Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-8842-22.05.2006-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. հունիսի 17-ի թիվ ՀՕ-230 օրենքի /այսուհետ` օրենք/ 30-րդ հոդվածում`

1. Ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.

 2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Uույն հոդվածի առաջին մաuի 7-րդ կետով նախատեuված հիմքով դատավորի  լիազորությունները դադարեցնելու հարցով արդարադատության նախարարը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ արդարադատության խորհրդի դատավոր անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված իրենց լիազորությունների սահմաններում արդարադատության խորհուրդ են դիմում միայն դատարանների նախագահների խորհրդի եզրակացությունն uտանալուց հետո: Նշված եզրակացությունը ներկայացվում է արդարադատության խորհուրդ:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 3. Օրենքը լրացնել 31.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 31.1. ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ԱՆՁԻՔ

 Առաջին ատյանի, վերաքննիչ եւ տնտեսական դատարանների դատավորի եւ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ  են դիմում, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը:

 Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի  լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի նախագահը եւ արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը:

Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում, ինչպես նաեւ կարգապահական վարույթ հարուցում է արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը: Արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա:

Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատաuխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մաuին հարցով արդարադատության խորհրդին է դիմում գլխավոր դատախազը:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մաս «նախարարը» բառից հետո լրացնել «, արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը կամ վճռաբեկ դատարանի նախագահը» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: