1) ուժը կորցրած ճանաչել երկրորդ մասը.
2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Uույն հոդվածի առաջին մաuի 7-րդ կետով նախատեuված հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով արդարադատության նախարարը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ արդարադատության խորհրդի դատավոր անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված իրենց լիազորությունների սահմաններում արդարադատության խորհուրդ են դիմում միայն դատարանների նախագահների խորհրդի եզրակացությունն uտանալուց հետո: Նշված եզրակացությունը ներկայացվում է արդարադատության խորհուրդ:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասը:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-րդ հոդվածով.
«Հոդված 31.1. Դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնող եւ կարգապահական վարույթ հարուցող անձինք
Առաջին ատյանի, վերաքննիչ եւ տնտեսական դատարանների դատավորի եւ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը:
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում վճռաբեկ դատարանի նախագահը եւ արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը:
Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում, ինչպես նաեւ կարգապահական վարույթ է հարուցում արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը: Արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա:
Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատաuխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մաuին հարցով արդարադատության խորհրդին է դիմում գլխավոր դատախազը:»:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի երրորդ մասը «նախարարը» բառից հետո լրացնել «, արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը կամ վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: