Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թ. հոկտեմբերի 23-ի թիվ ՀՕ-13 օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել 18.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 18.1. Արդարադատության խորհուրդը վեց ամիս ժամկետով ձեւավորում է խորհրդի երեք անդամներից կազմված կարգապահական հանձնաժողով (այսուհետ` կարգապահական հանձնաժողով): Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավորներ եւ մեկ իրավաբան-գիտնական: Կարգապահական հանձնաժողովի կազմը ձեւավորվում է ռոտացիոն կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են ավելի շուտ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները: Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերիի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձեւավորվում է խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ: Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա փոխարինվում է ռոտացիոն կարգով՝ խորհրդի համապատասխանաբար իրավաբան-գիտնական եւ դատավոր անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ:
Կարգապահական հանձնաժողովում ընդգրկված խորհրդի անդամները իրենց դիմումի հիման վրա հարցերը քննարկելիս չեն մասնակցում քվեարկությանը:
Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի՝
- Առաջին ատյանի, վերաքննիչ եւ տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի դատավորի եւ պալատի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ դիմել արդարադատության խորհուրդ.
- կարգապահական վարույթ հարուցել առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի դատավորի եւ պալատի նախագահի նկատմամբ.
- դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցել վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ.
- վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնել արդարադատության խորհրդին:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`
1. ուժը կորցրած ճանաչել 1-ին մասը:
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արդարադատության նախարարը, կարգապահական հանձնաժողովը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1.-րդ հոդվածով նախատեuված դեպքերում խորհրդին է ներկայացնում դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատաuխանատվության ենթարկելու առաջարկության համար հիմք հանդիuացող նյութերը:»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: