Armenian ARMSCII Armenian
Կ-8843-22.05.2006-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-րդ հոդվածով.

«Հոդված 18.1. Արդարադատության խորհուրդը վեց ամիս ժամկետով ձեւավորում է խորհրդի երեք անդամներից կազմված կարգապահական հանձնաժողով: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավորներ եւ մեկ իրավաբան-գիտնական: Կարգապահական հանձնաժողովի կազմը ձեւավորվում է ռոտացիոն կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են ավելի շուտ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները: Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձեւավորվում է  խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ:  Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա փոխարինվում է ռոտացիոն կարգով՝ խորհրդի համապատասխանաբար իրավաբան-գիտնական եւ դատավոր անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ:

Կարգապահական հանձնաժողովում ընդգրկված խորհրդի անդամներն իրենց դիմումի հիման վրա հարցերը քննարկելիս չեն մասնակցում քվեարկությանը:

Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի՝

-- առաջին ատյանի, վերաքննիչ եւ տնտեսական դատարանների դատավորի,  դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի դատավորի եւ պալատի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ դիմելու արդարադատության խորհուրդ.

-- կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի դատավորի եւ պալատի նախագահի նկատմամբ.

--  դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի  դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ.

-- վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնելու արդարադատության խորհրդին:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել առաջին մասը.

2) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արդարադատության նախարարը, կարգապահական հանձնաժողովը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1 հոդվածով նախատեuված դեպքերում խորհրդին են ներկայացնում դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատաuխանատվության ենթարկելու առաջարկության համար հիմք հանդիuացող նյութերը:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրվանից: