Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. հունիսի 18-ի թիվ ՀՕ-233 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ, 19-րդ եւ 20.2-րդ հոդվածների 4-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ, 19-րդ եւ 20.2-րդ հոդվածների 2-րդ կետերում «կարգապահությանը» բառից հետո լրացնել «, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ, 20-րդ հոդվածի 3-րդ եւ 20.3-րդ հոդվածի 2-րդ մասերից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:
Հոդված 4. Օրենքի 20.1-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 21. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԸ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստել իրավունքի զարգացմանը:
2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը:
3. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:
4. Վճռաբեկ դատարանը կազմված է`
1) վճռաբեկ դատարանի նախագահից,
2) քաղաքացիական պալատից,
3) քրեական պալատից:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից եւ պալատի հինգ դատավորներից: Վճռաբեկ դատարանի պալատների կազմերը կայացնում են որոշում վճռաբեկ դատարանի անունից:
5. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է: Վճռաբեկ դատարանի նստավայրը Երեւան քաղաքում է:»:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 23. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին եւ դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:
3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի պալատների նիստերը .
4) վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
5) հետեւում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
6) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի նկատմամբ.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Որպես ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ վճռաբեկ դատարանի նախագահը`
1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.
3) հետեւում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.
4) նախագահում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.
5) առաջին ատյանի, տնտեսական կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս, հաղորդում է ներկայացնում այդ մասին համապատասխանաբար դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին կամ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.
7) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:
Հոդված 8. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ» բառերից առաջ լրացնել «ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՎ» բառերը:
Հոդված 9. Օրենքը լրացնել 25.1.-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 25.1. ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:
2. ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն
երկու անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:
3. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը`
1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում՝ դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված, այդ հարցերի վերաբերյալ կայացնում որոշումներ, հրապարակում ուղերձներ,
2) ընտրում է Արդարադատության խորհրդի անդամ դատավորներին,
3) հաստատում է իր կանոնակարգը:
4. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Արդարադատության խորհրդի անդամ դատավորների ընտրությունն իրականացվում են քվեաթերթիկներով՝ գաղտնի քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն:
5. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կանոնակարգով սահմանված անձը:
Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր եւ ընդունում որոշումներ.»;
2. 1-ին մասի 6-րդ կետում «կանոնագիրքը» բառից հետո լրացնել «եւ «Դատական ծառայողի վարքագծի կանոնները» բառերը;
3. 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) իր կազմից ձեւավորում է էթիկայի եւ այլ հանձնաժողովներ.»;
4. ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 9-րդ կետը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: