Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8845-22.05.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001թ. հոկտեմբերի 23-ի թիվ ՀՕ-247 օրենքի /այսուհետ` օրենք/ 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության «դատարանների հիմնարկներինը» բառերը փոխարինել «դատական դեպարտամենտ հիմնարկինը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: