Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-886-29.05.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրությունը եւ Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության դրոշը

Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերեւից ներքեւ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության եւ երկարության չափերը` 1:2-ի հարաբերությամբ: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության եւ երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ նախատեսվածից փոքր կամ մեծ չափի դրոշ:

Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:

Հոդված 3. Հա՟յաստանի Հանրապետության դրոշի գործածումը

Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է`

Հա՟յա՟ս՟տանի Հանրապետության Նախագահի նստավայրի,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի,

Հայաս՟տանի Հանրա՟պետութ՟յան կառավարութ՟յան,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի,

Հայաստանի Հանրապետության դատարանների,

Հա՟յաս՟տանի Հանրապետության դատախազությունների,

Մարդու իրավունքների պաշտպանի,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի,

Հան՟րա՟պետական գործադիր մարմինների,

պետական կառավարման այլ մարմինների,

Երեւանի քաղաքապետարանի,

Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների),

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակա՟ռավարման մարմինների շենքերի վրա:

Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի Հայաստանի Հան՟րապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հան՟րապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի, հյու՟պատոսական հիմնարկների, Հա՟յաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուց՟չությունների շենքերի վրա` միջազգային իրավունքի նորմերին, դիվանա՟գիտական արարողակարգի կանոններին եւ ընդունող երկրների սովորույթներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես տեղա՟դրվում է Հայաստանի Հանրա՟պետության Նախագահի, Հայաստանի Հանրա՟պետության Ազգային ժողովի նիստերի, Հայաստանի Հանրա՟պետության կառա՟վարության նիստերի պաշտո՟նա՟կան, աշխատանքային եւ հանդի՟սավոր արարողությունների համար նախատեսված, Հայաստանի Հան՟րապետության դատարանների դա՟տական նիստերի, Հայաստանի Հան՟րապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:

Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրաց՟վել Հայաստանի Հանրապե՟տության Նախագահի փոխադրամիջոցների վրա, իսկ Հայաստանի Հան՟րապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հան՟րապետության վարչապետի, Հա՟յաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվի՟րակությունների այցերի ժամանակ` համաձայն արարողակարգի հիմ՟նադրույթների, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների ղեկա՟վար՟ների, դիվանագիտական եւ մշտական ներկայացուցչությունների ղեկավա՟րների փոխադրամիջոցների վրա` համաձայն ընդունող երկր՟ների արարողակարգի:

Հա՟յաս՟տանի Հանրապետության դրոշը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հան՟րապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հան՟րապետության վարչապետի, Հայաստանի Հան՟րապետության Սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հան՟րապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հան՟րապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հան՟րապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի նախագահի, Մարդու իրավունք՟ների պաշտպանի, հանրապետական գործադիր մար՟մինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայություններ, խորհուրդներ) ղեկավարների, Հայաստանի Հան՟րապետության դատավորների եւ դատախազների, Երեւանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, Հա՟յաս՟՟տանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության դիվա՟նա՟գիտական եւ մշտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների աշխատասենյակ՟ներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ միջանցքներից մեկում:

Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության մարզական առաջնությունների բացման եւ փակման արարողությունների ժամանակ:

Սույն հոդվածով նախատե՟սված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինություն՟ների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:

Սույն հոդվածով նախատե՟սված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի եւ դրա պատկերի գործածման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարութ՟յունը:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցումը

Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչեւ դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերեւի մասում ամրացվում է սեւ ժապավեն, որի երկարությունը հավասար է դրոշի երկարությանը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը սգո արարողությունների ժամանակ

Հայաստանի Հանրապետության մահացած (զոհված) քաղաքացուն զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամա՟նակ մահացածի դին եւ դագաղը ծածկվում է Հայաստանի Հանրապետության դրոշով: Աճյունը հողին հանձնելուց առաջ Հայաստանի Հանրապետության դրոշը հանձնվում է մահացածի (զոհված) հարազատներին:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը օտարերկրյա պետության դրոշի հետ

Հայաստանի Հանրապետության դրոշը օտարերկրյա պետության դրոշի հետ միաժամա՟նակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի դրանց մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով (2-ից ավելի) դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:

Հայաստանի Հանրապետության դրոշն այլ պետությունների դրոշների հետ միաժամա՟նակ բարձրացվելու դեպքում այլ պետությունների դրոշների չափերը չեն կարող գերացանցել Հայաստանի Հանրապետության դրոշի չափերին:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները

Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված, ընդ որում` դրոշի ներքեւի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժա՟մացույցի սլաքի ուղղության հակա՟ռակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը չխախտվի :

Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերվա ժամերին պետք է լուսավորվի:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը զինված ուժերի կողմից

Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետու՟թյան կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի զորամասերի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի առանձին ստորաբաժանում՟ների, ինչպես նաեւ այլ զորքերի մշտական տեղակայման վայրերում` հանդիսությունների եւ պաշտոնական արարողությունների ժամանակ (զորահանդես, շարային ստուգատես, զինվորական երդում, տոնական միջոցառումներ եւ այլ հատուկ դեպքեր):

Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով նախատես՟ված դեպքերում զորամասի մարտական դրոշը դուրս բերելիս դուրս է բերվում նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշը:

Զորամասի մարտական դրոշի հետ Հայաստանի Հանրապետության դրոշը միաժամա՟նակ դուրս բերելու եւ տեղադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 11. Անցումային դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀՍՍՀ պետական դրոշի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՍՍՀ գերագույն խորհրդի նախագահության 1967 թվականի սեպտեմբերի 30-ի հրամանագիրը եւ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի օգոստոսի 24-ի Ն-0076-I օրենքը:

Հավելված

«Հայաստանի Հանրապետության
դրոշի մասին» ՀՀ օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՊԱՏԿԵՐԸ

 




 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով: