Armenian ARMSCII Armenian
Կ-889-31.05.2006-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին, քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:

Քրեակատարողական տեսչության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Քրեակատարողական տեսչության ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քրեակատարողական տեսչության պետը:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբի պաշտոններում նշանակում եւ պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների պետերին uույն oրենքով uահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:».

2) 2-րդ մասի «կրտuեր խմբում» բառերը փոխարինել «գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերում» բառերով, իսկ «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել  «, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն» բառերով.

2) 10-րդ կետի «կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «իր կողմից պաշտոնում նշանակված» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն» բառերով:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաեւ քրեակատարողական վարչության պետը իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաեւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: