Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /այսուհետ օրենսգիրք/ 189 հոդվածի
ա/ 2-րդ մասի սանկցիայում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
բ/ 3-րդ մասի սանկցիայում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով:
գ/ 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝
«Սույն օրենսգրքի 189, 193, 194, 205, 206 հոդվածներով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները»:
Հոդված 2. Օրենսգրքի 193 հոդվածի սանկցիայում «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել«հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 3 . Օրենսգրքի 194 հոդվածի սանկցիայում «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել«հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ սանկցիան լրացնել«կամ կալանքով մեկից երեք ամիս ժամկետով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 205 հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝
«Հոդված 205. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը.
1.Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամազատազրկմամբ մինչեւ երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետովկամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ երեքիցվեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից տասհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը»:
Հոդված 5 . Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: