Armenian ARMSCII Armenian
Կ-8941-05.06.2006-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) տեքստում «հայտարարագիր» եւ «հայտարարագրում» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «հաշվարկ» եւ «հաշվարկում» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով» բառերով.

բ) 5-րդ կետի «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 15-ից» բառերով:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի9-րդ կետը եւ 38-րդ հոդվածի 4-րդ կետը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: