Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005թ. ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «միջին, » բառով:
Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։