Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հուլիսի 2001 թվական, ՀՕ-196, այսուհետ` օրենք) 4-րդ գլխի վերնագիրը «Մարզիկները» բառից հետո լրացնել «եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատողները:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մարզական բարձր ցուցանիշների համար մարզիկներին շնորհվում է «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ» մարզական կոչում»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 171 հոդվածով.
«Հոդված 171 . Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատողները
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատողներ են համարվում այն անձիք, որոնք ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում զբաղվում են ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական-մանկավարժական աշխատանքով եւ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարզական կամ մասնագիտական որակավորում։
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում բազմամյա եւ արգասաբեր գործու՟նեության համար ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատողներին շնորհվում է «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» մարզական կոչումները։»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 172 հոդվածով.
«Հոդված 172 . Մարզական կոչումների շնորհման չափո՟րոշիչներն ու կարգը
«Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ», «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» մարզական կոչումների շնորհման չափո՟րոշիչներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելը պայմանավորված է մարզական կոչումներ սահմանելու եւ մարզական հաջողոությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու անհարժեշտությամբ: