Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-902-09.06.2006-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ - 137) 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ   բովանդակությամբ 4-րդ մասով՝

«4. Բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարից»:

Հոդված 2.  Սույն օրենքը ուժի մեջ է 2008 թվականի  հունվարի 1-ից: