Armenian ARMSCII Armenian
Կ-560-12.03.2009-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հասատատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի թիվ ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկում 2710 19 210 ծածկագրին դասվող «Ավիավառելիք SU-1» բառերը  փոխարինել «Ավիավառելիք» բառով, իսկ 2710 19 990 ծածկագրին դասվող «Ավիայուղ ՄՍ-8Պ» բառերը փոխարինել «Ավիայուղ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հասատատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հասատատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով:

ՀՀ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված են միայն մեկ տեսակի ավիայուղ եւ ավիավառելիք, որոնք նախատեսված են հին մակնիշների օդանավերի համար: Ներկայումս հանրապետության շուկա են ներկրվում ավիավառելիքի եւ  ավիայուղի բազմաթիվ տեսակներ, որոնք անհրաժեշտ են միջազգային չվերթեր իրականացնող` եվրոպական եւ այլ երկրների արտադրության օդանավերի լիցքավորման համար:

 Հաշվի առնելով, որ ավիայուղի եւ ավիավառելիքի տեսականին հաճախակի փոփոխվում է անհրաժեշտություն է առաջանում ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն` դրանց տեսակները օրենքում չամրագրելու մասով: