Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-904-16.06.2006-ՍԱ,ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հան՟րա՟պետության (2000 թվականի ապրիլի 29 ՀՕ-49) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) այլ պետություններում գրանցված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասկար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի եւ բեռնատարողության`

Ավտոմեքենայի տեսակը

Բեռնատարողությունը (մարդատարողությունը)

Բնապահպանական վճարի դրուքաչափը (դրամ)

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության)պարունակության սահմանային թույլատրելի`

նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում

նորմաների սահմաններից ավելի`վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում

մարդատար ավտոմեքենաներ

թեթեւ մարդատար

2 500

5 000

մինչեւ 18-տեղանոց ավտոբուսներ

5 000

10 000

18 եւ ավելիտեղանոց ավտոբուսներ

10 000

20 000

բեռնատար ավտոմեքենաներ

մինչեւ 8 տ բեռնատարողությամբ

5 000

10 000

8-20 տ բեռնատարողությամբ

10 000

20 000

20 եւ ավելի տ բեռնատարողությամբ

15 000

30 000

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: