Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-906-23.06.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-99) (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«8. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալը համալրելու կամ բաժնեմաu (բաժնետոմu) կամ փայամաuնակցություն ձեռք բերելու նպատակով վճարումը պետք է իրականացվի բացառապեu Հայաստանի Հանրապետության արժույթով: »

ՀՈԴՎԱԾ 3.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 6-րդ մասը, ըստ որի իրենց կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների 49 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող ապահովագրական կազմակերպությունները չեն կարող Հայաստանի Հանրապե՟տու՟թյու՟նում իրականացնել կյանքի ապահովագրություն, պարտադիր ապահովագրություն, պար՟տ՟ադիր պետական ապահովագրություն, ինչպես նաեւ պետական եւ տեղական կազմակերպությունների գույքային շահերի ապահովագրություն:

Փաստորեն այս դրույթը սահմանափակում է օտարերկրյա կապիտալի մուտքը ապահովագրության նշված բնագավառները, ինչը չի բխում հանրապետության կողմից որդեգրված ազատ շուկայական տնտեսություն ունենալու ռազմավարությունից:

Միեւնույն ժամանակ այս դրույթը համահունչ չէ տնտեսական համա՟գոր՟ծակ՟ցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված մի շարք մի՟ջազգային պայմանագրերի, մասնավորապես Առեւտրի Համաշխարհային կազմա՟կեր՟պությանն անդամակցելու համաձայնագրի պայմաններին:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը հստակեցնելու անհրաժեշտությամբ: